20:00 04.11.2019
Գյումրու պատմական միջուկում գտնվող և «Կումայրի» արգելոց-թանգարանի ցանկում հաշվառված շենք-շինությունները կանձնագրավորվեն: Շենքերը կհամարակալվեն և կունենան նաև իրենց հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը: Ծրագիրը կառավարությանը ներկայացրել է «Կումայրի» արգելոց-թանգարանը: Հիմա սպասում են ֆինանսավորմանը, որով հնարավորություն կստեղծվի շենքերի պետական պահպանության ու վերակառուցման համար: Մինչ օրս պատմական շինությունների պահպանությամբ զբաղվում են միայն դրանց սեփականատերերը:
«Երևի ես էստեղ չլինեի, էս շենքը արդեն հողին հավասարված լիներ»,- ասում է նախկին ուսուցչուհի Լյուդմիլա Պալթյանը։
Խոսքը 1900-ականներին կառուցված, Գյումրիում «Օժիտի շենք» անունով հայտնի երկհարկանի շինության մասին է: Այն եղել է Ալեքպոլում հայտնի մեծահարուստ Դրամփյանների ընտանիքի սեփականությունը: Ամուսնությունից հետո, որպես օժիտ, նվիրել են իրենց աղջկան: Հետագայում ճարտարապետական այս կառույցում են գործել առաջին քաղաքապետարանը, ապա Պիոներ պալատը: Պատմական շենքը հիմա վթարային է: Միակ բնակիչն ու շինության պահապանը տիկին Լյուդմիլան է:
Տիկին Լյուդմիլան բնակվում է այստեղ, բայց ոչ սեփականության իրավունքով: Շենքն այլ սեփականատեր ունի, բայց պահպանության հարցերով երբևէ չի զբաղվել: Տանիքը քայքայված է, անձրևների ժամանակ կաթոցներ են, խոնավությունից քարերն արդեն սկսել են թափվել, որոնք տիկին Լյուդմիլան հավաքել ու պահում է բակում:
«Էս քարերը ճակատային մասից են փլվել, բերել էստեղ եմ դրել, որովհետև բոլորը քանդակած են։ Երբ վերակառուցեցին շենքը, կարող են համարակալել ու հինը նորից դնել։ Ես սրանք պահպանել եմ և ոչ մեկին թույլ չեմ տա, որ էս քարերին ձեռք տան, մինչև էս շենքի ճակատագիրը տեսնենք, թե ինչ է լինելու»,- նշել է շենքի միակ բնակչուհին։
Սա «Կումայրի» արգելոցի վթարային միակ շենքը չէ: Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց դրանցից շատերն են դարձել վթարային կամ գտնվում են փլուզման եզրին: «Կումայրի» արգելոց-թանգարանի շինությունների քանակն ու դրանց վիճակը հստակեցնելու համար վերահաշվառման անհրաժեշտություն է առաջացել:
Նոր ցանկում նախատեսում են ներառել նաև խորհրդային շրջանում կառուցված որոշ շինություններ, որոնք պատմական նշանակություն ունեն: Վերահաշվառման գործընթացին զուգահեռ, «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակիցները սկսելու են նաև կառույցների անձնագրավորման գործընթաց։
Պարտավորագրերում ամրագրելու են, որ անձնագրավորված տան սեփականատերերը, առանց թույլտվության, կառույցների ինքնակամ ձևափոխություններ անելու իրավունք չեն ունենալու: Նախկինում ինքնակամ միջամտություններ շատ են եղել, որի հետևանքով կառույցները կորցրել են պատմական նշանակությունը և վերահաշվառման ժամանակ դրանք պահպանվողների ցանկից պետք է հանվեն: Շենքերի նոր գնահատում է լինելու մի քանի չափորոշիչներով:
«Ինչ շինանյութերից է կառուցված, ինչ շինարարական տեխնոլոգիա է կիրառվել, որտեղից են բերվել, էդ քարերը որ դրված են էդ շենքի վրա, հնարավոր է՝ մի քար լինի, որը հեթանոսական ինչ-որ տաճարից մնացած հիմք լինի կամ հնագիտական ինչ-որ արժեք ներկայացնող մի բան։ Տարբեր կոմպոնենտներ են կիրառվելու»,- նշել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Պահպանման ու վերակառուցման կարիք ունեն նաև պատմական միջուկում գտնվող հայտնի գյումրեցիների տները, որոնց ներկայիս սեփականատերերն ապրում են Հայաստանից դուրս, տները լքված են:
Վթարային շենքերից մեկի վերակառուցման հարցը շուտով կլուծվի: Խոսքը «Մեր մանկության տանգոյի» հայտնի պատշգամբի շենքի մասին է: Այն վերակառուցելու 3 առաջարկ կա, հարցը միայն դրանց ընտրության մեջ է: «Կումայրի» պատմական միջուկի շենքերը նաև բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ինչով պայմանավորված էլ, հիմա Գյումրի պատմական միջուկում անշարժ գույքի գնաճ է:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...