19:35 05.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ կալանավորվել է:
Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել իրեն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ խուզարկություններ, առերեսումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Պարզվել է 27-ամյա երիտասարդին առևանգելու մասնակից անձանց շրջանակը: Նրանցից երկուսը եղբայրներ են ՝ 39 և 43-ամյա, ովքեր իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով, 27-ամյա երիտասարդին տանից կանչել են դուրս, ապա երիտասարդի կողմից վաճառվող մեքենան գնելու պատրվակով նրա հետ ուղևորվել են մեքենայի տեխնիկական վիճակը ստուգող անձի մոտ, սակայն ճանապարհին երիտասարդին դուրս են բերել ավտոմեքենայից և նստեցնելով մեկ ուրիշ ավտոմեքենա՝ տարել են մոտակա գյուղի դաշտեր, որտեղ ճանապարհին նրանց միացած երկու ընկերների հետ ծեծել են վերջինիս:
Քրեական գործի շրջանակներում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 118-րդ հոդվածի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...