21:45 05.11.2019
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն այսօր ներկայացրել է պետական գնումների համակարգում իրականացված հերթական ուսումնասիրությունների արդյունքները: Այս անգամ խոսքը վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչների պետական գործուղումներին:
Ինչպես է փոխվել նոր իշխանությունների վարքագիծը պետական գործուղումների նկատմամբ մեկ տարվա ընթացքում: Ուսումնասիրվել է 2018 և 2019 թվականների ամառային ամիսների ժամանակահատվածը:
Այս աճը ինչ-որ իմաստով հասկանալի է: 2018-ի ամռանը նոր-նոր ձևավորված իշխանությունում դեռ ոչ բոլորը գիտեին իրենց հստակ տեղն ու դիրքը, ու նաև թե ով, երբ, ուր ու ինչ ժամկետով է գործուղման մեկնելու: Խոսքը պետական կառույցների պաշտոնյաների մասին է, Ազգային ժողովն այս ցուցիչներում ներառված չէ: Իսկ պետական կառույցներից առաջատարը գործուղումների թվով Պաշտպանության նախարարությունն է: Թե՛ այս, թե՛ նախորդ ամռանը ՊՆ-ն առաջին տեղում է: Ձեռք է բերել գործուղումների համար 604 տոմս, ծախսել ՝ 102 մլն դրամ:
Ամենահետաքրքիր բացահայտումները կապված են հենց տոմսերի արժեքի հետ: Նախ նշենք, որ նախորդ տարվա համեմատ տոմսերի միջին գնի որոշակի նվազում է արձանագրվել: 2019-ի ամռանը վարչապետի աշխատակազմից ավելի շատ գործուղումներ են եղել 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, բայց ծախսերը 2 միլիոնով նվազել են: Իսկ ահա նախագահի աշխատակազմի գործուղումների համար ավիատոմսերի թե՛ քանակը, թե՛ ընդհանուր արժեքը քառապատկվել են: Ահա ևս մի քանի հետաքրքիր փաստ:
«2019 թվականի ամռան ընթացքում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Երևան-Սինգապուր-Երևան ուղղությամբ մեկ ավիատոմս՝ ծախսելով 1․1 մլն դրամ, այն դեպքում, երբ շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: «Դասական երաժշտության աջակցության» ՀԿ-ը ձեռք է բերել երկու ավիատոմս Երևան-Վիեննա-Երևան ուղղությամբ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 819 հազար դրամ, այն դեպքում, երբ շուկայական գինը սկսվում է 200 հազար դրամից: Ոստիկանությունը գնել է երկու ավիատոմս Երևան-Վիեննա-Երևան ուղղությամբ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 763 հազար դրամ: 2018 թվականը նույնպես զերծ չի մնացել նման պայմանագրերից: Օրինակ՝ նախագահի աշխատակազմի կողմից գնվել է երկու բիզնես դասի ավիատոմս Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, յուրաքանչյուրի արժեքը եղել է 919 հազար դրամ, այն դեպքում, երբ շուկայական գինը կազմել է 500 հազար դրամ»,- ասել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Աստղիկ Ավչյանը:
Ի դեպ, եթե անցած տարի ամռանը պետական պաշտոնյաները ընդամենը 4 բիզնես դասի տոմս են գնել, ապա այս ամռանը բիզնես դասի տոմս ընդհանրապես չի գնվել: Պետական գործուղումների նկատմամբ նախորդ իշխանությունների վարքագծի հետ համեմատականում սա որպես կարևոր գործոն է նշվում:
«Հետհեղափոխական շրջանում, իհարկե, ունենք դրական միտում, հենց առաջինը այն, որ բիզնես դասի տոմսեր այլևս չեն գնվում»,- ընդգծել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:
Դրականը, սակայն, հարաբերական է: 2019-ին 2018-ի համեմատ պետական գնումների համակարգում ընդհանուր առմամբ ոչ մրցակցային գնումներն ավելացել են: 2016 թվականից ավիատոմսերի ձեռքբերումը կենտրոնացված բնույթ է կրում, և այն իրականացնում է կոնկրետ մի ընկերություն, որը պետք է մատչելի գներ առաջարկեր: Գները միշտ չէ, որ մատչելի են, ավելին, երբեմն կարող են նույնիսկ անգամներով տարբերվել միջին գներից, թեև ընկերությունը չի պարտադրում պետական պաշտոնյային կոնկրետ իր ծառայության միջոցով տոմս ձեռք բերել: Վերջինս կարող է օգտվել այլ միջոցներից, սեփական նախաձեռնությամբ, առանց պետական գնումների համակարգի: Բայց թե էժան տոմսի փնտրտուքը ավելորդ գլխացավանք կլինի, հատկապես, եթե տոմսի գումարը ոչ թե սեփական գրպանից է, այլ պետության:
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
16:30 09.06.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...