10:26 06.11.2019
Թուրքիայում ավարտվեց Շախմատի Մ-16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որին իր հնարավորություններից վատ հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի պատանեկան հավաքականը 1-3 հաշվով պարտվեց վարկանիշով մեր ընտրանուց բավականին ցածր Բելառուսի թիմին:
Արմեն Բարսեղյանն ու Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Ալբերտ Գևորգյանն ու Տիգրան Սարգսյանը պարտություններ կրեցին: Ընդհանուր այս պարտությունից հետո մեր տղաները մրցաշարն ավարտեցին 12-րդ հորիզոնականում, ինչը վատ ցուցանիշ է Հայաստանի հավաքականի համար: Իսկ հաղթողի կոչումը նվաճեց Ադրբեջանի հավաքականը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Ուզբեկստանի և Բելառուսի թիմերը:
21:07 18.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...
20:58 18.08.2025
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակՕգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...
20:47 18.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական […] ...
20:37 18.08.2025
Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. ՏԿԵ նախարարը՝ Իրանի քաղաքաշինության նախարարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, ով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է նախարարին՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։ Հանդիպման սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ […] ...
20:25 18.08.2025
Թրամփ. Կարևոր օր Սպիտակ տանըԿարևոր օր Սպիտակ տանը։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այստեղ երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ միաժամանակ չեն եղել։ Մեծ պատիվ է Ամերիկայի համար: Տեսնենք՝ ինչ կլինի»,- գրել է Սպիտակ տան առաջնորդը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի […] ...
20:11 18.08.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: […] ...