Թրամփի իմփիչմենթը, փոխված ցուցմունքներն ու կոնգրեսականների արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Թրամփի իմփիչմենթը, փոխված ցուցմունքներն ու կոնգրեսականների արձագանքը

14:55 06.11.2019

Թրամփի իմփիչմենթի գործում առանցքային վկա, Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հանկարծակի փոխել է ցուցմունքը և հայտարարել, որ Վաշինգտոնը Ուկրաինային խոստացել է վերսկսել 391 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնությունը, եթե Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության հարցով հետաքննություն սկսել:

ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը առաջին անգամ կոնգրեսում ցուցմունք տվել էր հոկտեմբերի 3-ին: Այն ժամանակ նա հերքել էր բոլոր այն մեղադրանքները, թե Սպիտակ տունը Վլադիմիր Զելենսկուն, այսպես ասած, ծառայությունը ծառայության դիմաց գործարք է առաջարկել: Նա այն մարդն է, ով համարվում է գլխավոր խաղացողը Սպիտակ տան ու Ուկրաինայի գաղտնի բանակցություններում: Եվ նա հոկտեմբերի 3-ին մի քանի ժամ ցուցմունք էր տվել Կոնգրեսում՝ պատասխանելով բազմաթիվ հարցերի: Նա միանշանակ պնդել էր, որ Սպիտակ տունը ոչ մի անգամ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը չի կապել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործի քննության հետ:

Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նախորդ շաբաթվա վերջին դեմոկրատները հայտարարեցին, որ պատրաստ են հրապարակել նախկին ու ներկա չինովնիկների լսումների վերծանումները, այդ թվում՝ ԵՄ-ում ԱՄՆ դեսպանի խոսքը: Երկուշաբթի ցերեկը դեսպան Գորդոն Սոնդլենդը հանկարծ հայտարարեց, որ ցանկանում է փոփոխել իր տված ցուցմունքները և Կոնգրես ուղարկեց իր նախորդ ելույթի բազմաթիվ ուղղումներ: Վերլուծաբանների կարծիքով՝ դրա պատճառը մյուս վկաների ցուցմունքներն են, որոնցում նրանք հետևողականորեն հերքել էին Սոնդլենդի ցուցմունքները: Այդ հակասությունները այնքան ակնհայտ էին, որ Կոնգրեսում դեմոկրատները հայտարարեցին, որ հնարավոր է պաշտոնապես մեղադրեն դիվանագետին սուտ ցուցմունք տալու համար: Դիվանագետը դրանից հետո որոշեց որոշակի ուղղումներ անել, բայց, ինչպես ասում են, հիշողության շատ կտրուկ թարմացում տեղին ունեցավ:

Այդ առիթով՝ Կոնգրեսի հետախուզության հարցով կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆը իր թվիթերյան էջում գրել է.

«Սոնդլենդի և Վոլքերի ցուցմունքները ցույց են տալիս, թե ինչպես են իր անձնական քաղաքական նպատակների համար Ուկրաինային ծառայեցնելուն ուղղված Թրամփի ջանքերը զարգանում, ինչը Սոնդլենդը շարունակական նենգություն է անվանել»:

Սոնդլենդն իր ցուցմունքի նոր տարբերակում նա նշել է, թե ծառայությունը ծառայության դիմաց սկզբունքը ընդհանրապես առանցքային է եղել ուկրաինական իշխանությունների հետ բանակցություններում: Նրա խոսքերով՝ անձամբ ինքն է հայտնել Կիևի բարձրաստիճան չինովնիկին, որ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, չի վերսկսի ռազմական օգնության տրամադրումը այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը չի համաձայնի հայտարարել ԱՄՆ նախագահի քաղաքական հակառակորդների նկատմամբ հետաքննության վերսկսման մասին: Նա այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդրեյ Երմակին.

«Ես այժմ հիշում եմ, որ խոսել եմ անձամբ պարոն Երմակի հետ և ասել, որ ամենայն հավանականությամբ՝ ԱՄՆ-ն չի վերսկսի օգնության տրամադրումը, քանի դեռ Ուկրաինան հանդես չի եկել հակակոռուպցիոն հայտարարությամբ, որը մենք քննարկել ենք շաբաթների ընթացքում»:

Սոնդլենդի փաստաթղթի համաձայն՝ ռազմական օգնության կասեցման մասին իր մտահոգությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին այս տարվա սեպտեմբերին Վարշավայում: Սոնդլանդի և Ուոքերի հարցաքննությունը ցույց է տալիս, որ Թրամփը օգտագործել է Սպիտակ տան հանդիպումն ու ռազմական օգնությունը՝ ճնշում գործադրելու Ուկրաինայի վրա հրապարակայնորեն հայտարարելու քաղաքական հետաքննությունների մասին:

«Ճնշման գործադրումը մեր ազգային անվտանգության հաշվին է: Դա ժամանակի ընթացքում ավելի նենգ է դարձել»:

Վոլքերը, որի մասին հիշատակում է Ադամ Շիֆը, Ուկրաինայում ԱՄՆ նախկին ներկայացուցիչն է: Սոնդլենդի առաջին ցուցմունքն էր, որ Թրամփի պաշտպանական թիմի համար կարևոր դեր էր խաղում: Թե՛ Սպիտակ տանը, թե՛ Կոնգրեսում հանրապետականների շրջանում հենց նրա խոսքի վրա էին կառուցում հիմնական պաշտպանությունը, ուստի, ցուցմունքի փոփոխությունից հետո վերլուծաբանները Վաշինգտոնում համարել են ամենաուժեղ հարվածը Թրամփի պաշտպանությանը: Սպիտակ տունն արձագանքել է, բայց շեշտելով նրա խոսքի մեկ այլ հատվածը, թե Սոնդլենդլը նշել է, որ չգիտի, թե այդ օգնության տրամադրումը ինչու է դադարեցվել, երևի պատճառ եղել է, բայց չի կարող որևէ կոնկրետ աղբյուրի նշել: Սրան հղում անելով՝ Սպիտակ տունը նշել է, թե փաստորեն ծառայություն ծառայության դիմաց սկզբունքի մասին խոսք լինել չի կարող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP