Ես մտա իմ հին լոգարանը, փակվեցի ներսում և այնքան ուժգին լացեցի. Քիմ Քարդաշյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+17.09 oC

Ես մտա իմ հին լոգարանը, փակվեցի ներսում և այնքան ուժգին լացեցի. Քիմ Քարդաշյան

21:47 06.11.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչ անակնկալ է պատրաստել մայրիկի համար՝ ծննդյան օրվա առթիվ:

«Այսօր մենք մայրիկիս օրն ենք տոնում: Ցանկացած մեկը, ով գիտի նրան, գիտի թե ինչքան զգացմունքային է նա: Իր ծննդյան օրը ես կազմակերպել եմ ոչ մեծ ընթրիք իր երեխաների և այն մտերիմների հետ, որոնց հետ ընկերություն է անում 40 տարեկանից: Ես հրավիրատոմս էի ուղարկել այն տեղից, որտեղ էլ հանդիպեցինք:

Երբ բոլոր հյուրերը եկան, ես նրանց տեղեկացրի, որ անակնկալ ունեմ և դա այն տեղը չէ, որտեղ պետք է նշենք ծնունդը: Հետո ես նրանց տվեցի իրական հրավիրատոմսը: Եվ երբ նրանք տեսան հասցեն, որտեղ մենք գնալու էինք, սենյակը լցվեց արցունքներով:

Ես վարձակալել էի մեր մանկության տունը: Մեր բոլոր հիշողություններն այստեղ են ապրում, հատկապես հայրիկիս հետ կապված հիշողությունները: Սա այն տեղն է, որտեղ ծնվել են Քարդաշյան երեխաները և դարձել այնպիսին, ինչպիսին հիմա կան: Մանկության մեր տան պաստառները և խոհանոցի  հավաքածուն ամենածիծաղելին էին: Ես վերափոխել էի աթոռների ձևը, համապատասխան կոր էին գնել, ձևվածքներ արել ու որպես պաստառ կպցրել պատերին:

Մենք ընթրեցինք տանը՝ կարծես թե ոչինչ չէր էլ փոխվել: Եվ ամբողջ ընթացքում լալիս էինք: Երբ մենք դուրս եկանք, որ գնայինք այնտեղ ես ևս մեկ անակնկալ ունեի: Ես վարձակակլել էի բոլոր այն մեքենաները, որ երբևէ ունեցել էին ծնողներս: Ես նույնիսկ վերափոխել էի համարանիշները. այո , իմ մայրիկի համարանիշը 2 DIE 4 էր: մենք այդ մեքենաներով գնացինք տուն ու վերապրեցինք մեր մանկությունը: Դա լավագույն օրն էր: Ես այնքան հպարտ եմ, որ կարողացա այդ անակնկալը պահել գաղտնի մայրիկից ու քույրիկներից մի քանի շաբաթ շարունակ: Դա ամենահատուկ, նոստալգիկ  օրն էր իմ կյանքի, և մենք զգացինք մեր հայրիկի ներկայությունը, նա ևս վայելում էր այդ օրը մեզ հետ: Ամբողջ երեկո ես չլացեցի, չնայած լացել էի կազմակերպչական ողջ ընթացքում: Բայց ընթրիքի ավարտին ես մտա իմ հին լոգարանը, փակվեցի ներսում և այնքան ուժգին լացեցի»:

https://www.facebook.com/KimKardashian/videos/2550989105132083/

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP