Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

12:53 07.11.2019

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին:

«The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի բացակայությամբ Բրիտանիայի կառավարության կողմից:

«Որպես Բրիտանիայի խորհրդարանում առաջին հայ, անչափ ուրախ եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ճանաչեց մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը: Հայոց ցեղասպանության առնչությամբ ընդհանուր լռությունը ժամանակին մեջբերել էր Հիտլերը, երբ ծրագրում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը: Իմ և իմ հայրենակիցների համար ուժգին ցավի աղբյուր է այն, որ մեր կառավարությունը համառորեն ժխտում է ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գործընկերոջը, նեղացնելու մտավախությունից»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշել է Արա Դարզին:

Նա հիշեցրել է, որ աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը: Այժմ էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն է միացել նրանց:

«Իմ մեծ պապը և նրա որդիները մահապատժի են ենթարկվել Օսմանյան կառավարական ուժերի կողմից 1915 թվականին: Նրա աղջիկը՝ իմ տատիկը, որն այդ ժամանակ դեռահաս էր, կարողացել է փրկվել: Նա իր մոր հետ շաբաթներ շարունակ Էրզրումից, որտեղ ապրել է նրա ընտանիքը, քայլել է դեպի Մոսուլ: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ»,- գրել է Արա Դարզին:

Նա անազնիվ է համարում այն, որ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը: Արա Դարզին ընդգծել է, որ ցեղասպանությունը համընդհանուր հարց է՝ հիշեցնելով, որ մարդկությունը տեսել է Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցածը, այն, ինչ կատարվեց քրիստոնյա համայնքի հետ «Իսլամական պետության» ձեռքով Սիրիայում, Իրաքում:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևում ասվում է, որ կառավարությունը չպետք է իրեն ասոցացնի «հայերի կամ այլ ցեղասպանությունների ժխտման հետ»: Մեր խորհրդարանը պետք է անի նույնը»,- գրել է Արա Դարզին:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP