Ես ինչ-որ մի բան սկսել եմ, ուրեմն ավարտելու եմ. ի՞նչ փուլում է «Հին Երևան» ծրագրի իրականացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Ես ինչ-որ մի բան սկսել եմ, ուրեմն ավարտելու եմ. ի՞նչ փուլում է «Հին Երևան» ծրագրի իրականացումը

17:34 09.11.2019

«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ փուլում է ծրագիրն ու ինչ աշխատանքներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ խոսքն այն նախագծի մասին է, որը ներկայացվել է դեռևս 2005-ին, բայց մինչ օրս իրականացված չէ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ բաց երկնքի ու աղբակույտերի տակ, շարունակում են մնալ հին Երևանի ապամոնտաժված շինությունների քարերը:

«Ամբողջ տարածքը բաժանված է երեք ներդրողի միջև: Այն, ինչն իրականացվում է, մեր տեղացի ներդրողներ են, երկու կազմակեպություն է, մնացածը «Օլդ սիթի» կազմակերպությանն է: Հիմնական խնդիրը իրացման աշխատանքներն են: Այդ աշխատանքներն իրականացնում է կառավարությունը, ձգձգվում է, կառավարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել: Գիտեք մեր ժողովրդին՝ մեկը 4000 դոլար է ուզում մեկ քառակուսի մետրի համար, ես հույս ունեմ, որ գոնե գարնանը կկարողանանք  Բուզանդից մինչև Քոչինյան փողոց իրացնել, էնտեղ մեկ գույք է մնացել»,- ասել է  Վարդանյանը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, թե որքանով է վճռական Վարդանյանը ծրագրի իրականացման հարցում: Ի վերջո, արդեն 14 տարի է անցել, թեև երբ նախագիծը ներկայացվել է, նշվել է, որ 5 տարում իրականություն է դառնալու:

«Եթե ես «Հին Երևան» ծրագիրը սկսել եմ, անկախ լրատվամիջոցներից, իմ տարբեր կոլեգաների գնահատականներից, իրականացնելու եմ: Ինչ-որ մի թերուսի ասածի, կամ քաղաքականացված մի քանի միտինգների հետևանքով, ձեզ թվում է` իմ թևերը կթուլանա՞ն, եթե ես ինչ-որ մի բան սկսել եմ, ուրեմն ավարտելու եմ, խոսեմ-չխոսեմ»,- ասել է Վարդանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ

17:02 29.07.2025

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: ...

Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

16:58 29.07.2025

Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ: ...

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

16:52 29.07.2025

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

16:45 29.07.2025

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

16:39 29.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

16:33 29.07.2025

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...

BACK_TO_TOP