20:00 12.11.2019
Վրաստանի առողջապահության նախարարությանն առընթեր բժշկական գործունեության կարգավորման պետական գործակալությունը աուդիտ է անցկացրել Վրաստանի 500 հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, որոնցից ավելի քան 100-ը տուգանվել է, իսկ վեց բժիշկ զրկվել է արտոնագրից: Այդ մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստատեսությունը:
Բուժհաստատություններում ստուգումները տեղի են ունեցել ավելի քան չորս ամիս:
«Բացահայտվել են տարբեր տեսակի խախտումներ: Դրանք առնչվել են ենթակառուցվածքների, ներքին կառավարման որակի, ախտահանման գործընթացին: Որոշ բժիշկների պատասխանատվության հարց է առաջացել»,- ասում է գործակալության ղեկավար Զաալ Կապանաձեն:
Գործակալության մասնագիտական զարգացման խորհուրդը յուրաքանչյուր դեպք առանձին-առանձին վերանայել է: Արտոնագրերից զրկել են այն բժիշկներին, որոնց հիվանդները մահացել են անորակ բժշկական օգնության պատճառով:
Բժշկական գործունեության կարգավորման պետական գործակալությունն այն մարմինն է, որը վերահսկում է բժշկական ծառայությունների որակը: Այն վերահսկում է կլինիկական կենտրոններում պետական բժշկական ծրագրերի իրականացումը:
Հենց այս գործակալությունն է, որ տալիս է լիցենզիաներ բժշկական հաստատություններին, ապահովում է բժիշկների շրջանում հավաստագրման ստուգումներ և տալիս է հավաստագրեր:
19:27 22.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետՀուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ: ՀՀ […] ...
19:22 22.07.2025
Գազայից եկող պատկերներն անտանելի են․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրամիությունը Գազայում ստեղծված իրավիճակը համարում է անհանդուրժելի և կոչ է անում Իսրայելին ապահովել ազատ և անվտանգ մուտք դեպի ավերված անկլավ, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում։ «Գազայից եկող պատկերները անտանելի են։ ԵՄ-ն կոչ է անում ապահովել մարդասիրական օգնության ազատ, անվտանգ և անհապաղ հոսք և միջազգային ու մարդասիրական նորմերի լիակատար հարգանք», – գրել […] ...
19:11 22.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողովՀուլիսի 15-ից 17-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Աղետների կառավարման կարողությունների վերլուծման, վտանգների նույնականացման, ռիսկերի գնահատման» հարցերին նվիրված աշխատաժողով։ Մասնակցել են ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում՝ ՆԳ նախարարության, կոմիտեների, Գիտությունների ազգային ակադեմիայի և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ներկայացուցիչներ։ Եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել և վերլուծվել են աղետների ռիսկերի […] ...
19:00 22.07.2025
Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի ՔինՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով, ինչպես նաև խոսել թիմի պատրաստվածության մասին։ «Ֆուտբոլիստներն անցել են ինտենսիվ մարզումների շրջան, քրտնաջան աշխատել են և այժմ պատրաստ են ցույց տալ իրենց լավագույն խաղը։ Մենք […] ...
18:53 22.07.2025
Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գողացել են Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին: Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Հուլիսի 19-ին նա Երևանի Նաիրի […] ...
18:40 22.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակումՀուլիսի 22-ին, ժամը 09:57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...