13:53 23.09.2017
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի խոսքերն ու գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Փհենյանը ճիշտ ուղի է ընտրել՝ ամրացնելով իր հրթիռային-միջուկային ներուժը:
Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել էր «խելագար, ում չլսված փորձություններ են սպասվում»:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը նաև խոստացել է, որ «խելագար ծերուկ» Թրամփը «թանկ կվճարի» ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի ընթացքում հնչեցրած խոսքերի համար, որտեղ Թրամփը սպառնացել էր լիովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան:
Ի պատասխան դրա՝ Փհենյանը հայտարարել է, որ մտադիր է հզոր ջրածնային ռումբի փորձարկում անցկացնել Խաղաղ օվկիանոսի վրայով:
15:32 08.05.2025
Հաստատվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերըԳործադիրի որոշմամբ, հաստատվել է Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1055-ը՝ պետական բարձրագույն […] ...
15:27 08.05.2025
Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունըԳործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքի ընդունմամբ կխթանվի տեղական […] ...
15:24 08.05.2025
Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգ կներդրվիԿառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով՝ ամրագրել որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունը, ինչպես նաև լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից […] ...
15:20 08.05.2025
Արտաշատցի տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ ժամը 17-ին, Արտաշատ քաղաքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա արտաշատցի տղամարդ: Դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...
15:17 08.05.2025
Վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակովԳործադիրի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: ...
15:15 08.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ՀնդկաստանՄայիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ...