Այսօր ԱՄՆ-ի Սպոքեն քաղաքում կանցկացվի խառը մարտերի հերթական մրցաշարը, որին կմասնակցեն միայն կանայք: Ընդհանուր ամամբ կանցկացվի 6 մենամարտ: Արտասովոր ոչինչ չէր լինի այս մրցաշարում, եթե մենամարտերից մեկում մրցող զույգը չլինեին 12 տարեկան աղջիկները: Դարինա Գլեսսբերնի և Լոլա Պապադատոսի համար ռինգ դուրս գալն ինքնանպատակ չէ: Նրանք շատ փոքր տարիքից են մարզվում: Իսկ մարզիչները համոզված են, որ նրանց ուղղակի անհրաժեշտ է հանդիպել ռինգում:
«Այս գաղափարը շատերի համար գուցե հակասական լինի, բայց ոչ մի վատ բան չկա այս ամենի մեջ: Եթե դուք տեսնեք, թե ինչպես են մարզվում այդ երկու փոքրիկ ավերիչները, ապա կհասկանաք, որ նրանց պետք է ռինգում հանդիպել», – նշել է մրցաշարի կազմակերպիչը:
Նա, ի դեպ, նաև նշել է, որ ինքն էլ սկզբում կողմ չէր այս մրցամարտին, սակայն իրեն համոզել են երկու երեխաների մայրերը՝ ասելով, որ հետևանքների համար իրենք են պատասխանատու: Ի դեպ, աղջիկներից մեկի մայրը՝ Սինդի Դանդուան, պրոֆեսիոնալ մարզիկ է և այսօր նույնպես դուրս կգա ռինգ: