Թրեյլերներով ներմուծվող մեքենաներն այսօրվանից մաքսազերծվում են Գյումրիում․ Անանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Թրեյլերներով ներմուծվող մեքենաներն այսօրվանից մաքսազերծվում են Գյումրիում․ Անանյան

10:53 18.11.2019

Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը մտադիր է հայտարարել, որ այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նա բացատրեց, որ մինչ այս այնտեղ են սկսել մաքսազերծել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են գալիս Գյումրի՝ սեփական ընթացքով։ Իսկ այսօրվանից, ըստ Անանյանի, նույն կերպ Գյումրիում մաքսազերծվելու են նաև թրեյլերներով բերվող մեքենաները։ Առաջիկայում էլ նույն բախտին կարժանանան բեռնարկղերով (փակ կոնտեյներներով) Հայաստան ներմուծվող մեքենաները։

Իսկ Նորագավթի ավտոմաքսատունը, ըստ Անանյանի, կաշխատի մինչև տարեվերջ՝ Երևանում կուտակված մեքենաները մաքսազերծելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 01.05.2025

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

10:00 01.05.2025

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

09:50 01.05.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

09:40 01.05.2025

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

09:35 01.05.2025

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...

BACK_TO_TOP