17:52 19.11.2019
ԱԺ-ում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է մի շարք միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
«Անունն է Ստամբուլյան, բայց որևէ կապ չունի»,- կարծես թե հնարավոր կրքերը նախապես հանդարտեցնելով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի զեկույցով ընդգծվել է, որ նախկինում առաջարկ է արվել է, որ Հայաստանը հնարավորություն ապահովի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու և քննելու համար:
Մատչելի դարձնել մասնավորապես հանցագործությունների քննության ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի, այլ անձանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների կամ փոխկապակցված այլ անձանց ֆինանսական տվյալները, եթե առկա են բավարար կասկածներ, որ նշված անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն:
Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ նախագծի նպատակը կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունն ապահովելն է: Հավատացնում է՝ որևէ այլ նպատակ չի հետապնդում:
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...