Ապարանի համայնքապետարանում հայտնաբերվել են մի շարք թերացումներ և խախտումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Ապարանի համայնքապետարանում հայտնաբերվել են մի շարք թերացումներ և խախտումներ

18:04 19.11.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից 2016-2019 թվականների ընթացքում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման, տրամադրված սուբսիդիաների և դրամաշնորհների ուսումնասիրության, իրականացված գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է մի շարք թերացումներ և խախտումներ:

Մասնավորապես՝

  • համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում առերևույթ կեղծ ավագանու որոշումների կիրառմամբ, գնման ընթացակարգում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը  հաղթող չի ճանաչվել, իսկ մրցույթը հայտարարվել է անվավեր։ Հետագայում հայտարարված նոր մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել միակ մասնակից կազմակերպությունը, որը նախորդ մրցույթում ներկայացրել էր ամենաբարձր գնային առաջարկը։
  • Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից 2017-2019թթ. ընթացքում բազմաթիվ դեպքերով իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ խախտելով Հայաստանի Հանրապետությունում գործող պետական գնումների օրենսդրությունը։ Գնման ընթացակարգերը կիսելու միջոցով մեկ անձից գնման եղանակով ձեռք են բերվել ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ։
  • Մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ ունեցել են ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, սակայն վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր։
  • 2016-2017 թվականներին Ապարանի քաղաքապետարանում, Ապարան համայնքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ում, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում առկա չեն եղել հիշյալ ժամանակահատվածի համար հաստատված և հրապարակված գնումների պլանները, սակայն նախաձեռնվել և իրականացվել են գնման ընթացակարգեր։
  • Չի նախաձեռնվել և չի իրականացվել դատական եղանակով հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի գծով առկա ապառքները գանձելու ուղղությամբ որևէ գործողություն (2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ կազմել են 340 միլիոն դրամ)։
  • Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից բազմաթիվ դեպքերով համայնքի ֆոնդային բյուջեի միջոցները ծախսվել են ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով խախտելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը: 2016-2019թթ. ընթացքում նշված եղանակով իրականացված ծախսերը կազմել են 49,071,2 հազար դրամ։
  • 2016, 2017 թվականների ցուցանիշներում, 21 համայնքային միավորի մոտ առկա են անհամապատասխանություններ համայնքապետարանում հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրերում գրանցված տեղեկատվության և «Client Treasury» վճարային ծրագրով մուտքագրված միջոցների միջև։ Նշված տարբերությունները կարող են պայմանավորված լինել առանց ֆինանսական միջոցների գանձման պարտավորությունների նվազեցմամբ՝ առաջացնելով ֆինանսական ռիսկեր հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործընթացում։
  • Արձանագրվել են դեպքեր, երբ մատուցված ծառայությունների համարժեքությունը և արդյունավետությունը վիճարկելի է եղել համայնքապետարանի համար, սակայն կազմակերպությունները դատական ընթացակարգով համայնքի բյուջեից, դատարանի համապատասխան որոշումներով բռնագանձման եղանակով ստացել են նշված գումարները, իսկ համայնքապետարանը և իրավասու պաշտոնատար անձինք չեն ձեռնարկել քայլեր համայնքային շահը պաշտպանելու ուղղությամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP