Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին

13:16 22.11.2019

Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Այս մասին տեղեկացնում են ՀԲ Երևանի գրասենյակից:

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար:

Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, (ii) կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և (iii) հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ և պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է  մրցակցության բարելավումը և տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության և արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները:

«Սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար», – ասում է Սիլվի Բոսութղոն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: «Այն խարսխված է կառավարության 2019–23 թթ. ծրագրի և բանկի 2019-23 թթ. Երկրի հետ գործընկերության շրջանակի վրա, որն ընդգծում է կառավարումը որպես փոխհատվող հենք: Դրա առանցքում բարձր ռազմավարական նշանակությամբ, ազդեցությամբ և բարեփոխումների կայունությամբ ոլորտներն են, որտեղ այն կարող է օժանդակել ավելի խոր փոփոխությունների կառուցվածքային տարրերին»:

Շուկայական մրցակցության թիրախավորումն, օրինակ,  իրականացվում է  պետական աջակցության հսկողական համակարգի ներդրման, հարկային վարչարարության ավելի թափանցիկ և կանոնահենք  համակարգի զարգացման, օրենքների և կարգավորումների որակի ու արդյունավետության բարձրացման և արդյունավետ ու ռիսկահենք մաքսային կառավարում սահմանող միջամտությունների միջոցով:

Հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և ծախսերի արդյունավետությանն օժանդակում են հարկային վարչարարության բարելավման և հանրային ներդրումների կառավարման ավելի ամբողջական համակարգի ստեղծման միջոցառումները: Հանրային հատվածի կառավարման բարելավումները կամրապնդվեն հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթին աջակցմամբ և արդարադատության ոլորտի և քաղաքացիական ծառայության կատարողականի կատարելագործմամբ:

«Բանկի համապարփակ գնահատմամբ պետական աջակցության հսկողական համակարգի բացակայության հարցը վեր հանվեց որպես Հայաստանում առողջ մրցակցության հիմնական խոչընդոտներից մեկը: Պետական աջակցության և խթանների  տրամադրման հարցում մրցակցության չեզոքությունը խրախուսող միջոցները դեռևս ներդրված չեն մրցակցային դաշտի համահավասարեցման, շուկա ազատ մուտքի և ելքի խրախուսման և նախկինում որոշ ընկերություններին տրամադրած ոչ պաշտոնական առավելությունների պաշտոնականացված առավելություններով փոխարինումը կանխելու համար»,- ասում է Ժընվիեև Բուողուն, Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավարը:

Համաշխարհային բանկի՝ կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գլոբալ պարտավորության շրջանակում սույն գործառնությամբ ևս աջակցություն կցուցաբերվի կլիմայի փոփոխության վրա նոր կարգավորումների ազդեցության գնահատմանը՝ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի իրականացման շրջանակում: Այսպես, այն քաղաքականություն մշակողներին կտա յուրաքանչյուր նոր կարգավորման՝ կլիմայի վրա ազդեցության քանակական և որակական գնահատմամբ իրազեկ որոշումներ կայացնելու և օրենսդրական ու կարգավորման փաթեթներում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և մեղմելու միջոցառումներն արմատավորելու հնարավորություն:

45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ և 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2,429,734 միլիոն ԱՄՆ դոլար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP