13:42 22.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում հայտնել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ս.թ. հոկտեմբերի 26-ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ս.թ. նոյեմբերի 12-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:38 22.05.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանըՄայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...
16:30 22.05.2025
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համարՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...
16:24 22.05.2025
Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...
16:16 22.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենինՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն […] ...
16:08 22.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-նԱյսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի […] ...
16:00 22.05.2025
Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումըԳործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը։ Դա թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ ...