22:11 23.11.2019
Գեղեցկության բլոգեր Իրինա Շարկը Instagram-ի իր էջում ցրել է առասպելները որոշ սննդամթերքներիի մասին, որոնք համարվում են դիետիկ և որոնք միայն խանգարում են քաշի կորստին:
Այսպիսով, նիհարեցնող մարդու սննդակարգում առանց ճարպի սնունդն ամբողջովին անօգուտ է:
«Առանց ճարպերի սպիտակուցը և կալցիումը չեն ներծծվում օրգանիզմում և հագեցվածության ազդանշան չկա, ուստի այդպիսի կերակուրից 15 րոպե անց դուք արդեն ցանկանում եք կրկին ուտել»,- ասում է Իրինա Շարկը:
Նա նաև նախազգուշացնում է, որ արտադրողները դրանց վրա ավելացնում են քաղցրացուցիչներ՝ ցածր յուղայնությամբ սննդին «գրավիչ» տեսք տալու համար:
Նաև նիհարել ցանկացող մարդը չպետք է իր սննդակարգում ներառի արագ պատրաստվող շիլաներ:
«Բացի արագ ածխաջրերից, արոմատիզատորներից ու ավելորդ կգ-ներից, դուք ուրիշ ոչինչ չեք ստանա»,- ասում է նա:
Նիհարել ցանկացողների համար սարսափելի բան է անվանել Շարկը նաև թարմ քամած հյութերը: Նրա կարծիքով՝ դա «շաքարավազ է մաքուր տեսքով»:
Նրանք, որոնք հատուկ սննդակարգի են հետևում, չպետք է ուտեն նաև լայնորեն տարածված պրոտեինային ձողեր:
«Շատերը կարծում են, քանի որ մարզիկները ուտում են դրանք, դա լավ է կազմվածքի համար, բայց դա այդպես չէ: Կկալ-ով մեկ ձողը փոխարինում է ամբողջական կերակրատեսակին կամ տորթի մի կտորին»: Իրինա Շարկը հերքում է առասպելն այդ արտադրանքի օգտակարության մասին:
Նա նաև նախազգուշացնում է, որ դիետայի ընթացքում չպետք է չարաշահել ընկույզները, սերմերն ու չոր մրգերը: Բլոգերը համաձայն է, որ դրանք օգտակար են, բայց նշում է նաև, որ այդ մթերքները չափազանց կալորիական են և կարելի է ուտել ոչ ավելի, քան 20 գրամ մեկ օրում:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...