19:50 25.11.2019
Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ գյուղի եկեղեցին վերականգնվել է։ Այն թվագրվում է 6-7-րդ դարերի։ Այս ժամանակաշրջանի եկեղեցիները Շիրակի մարզում ընդամենը երկուսն են՝ Ջրառատում և Մայիսյանում։ Դրանք արժեքավոր են նախ որպես հոգևոր կառույց, ապա նաև որպես պատմաճարտարապետական հուշարձան։ Ջրառատի եկեղեցու վերակառուցումը տևել է 3 տարի։ Աշխատանքները կատարվել են ռուսաստանաբնակ ջրառատցի Հակոբյան եղբայրների հանգանակություններով։ Երեկ Սուրբ Մինաս եկեղեցին օծվել է ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
Ջրառատի եկեղեցու բակում կանգնելու տեղ չկար։ Գյուղովի էին եկել` Ջրառատի համար ամենակարևոր իրադարձությանը մասնակցելու: Եկեղեցին տասնյակ տարիներ խոնարհված էր, երեք տարվա վերանորոգումներից հետո վերաբացվել է։ Ու սա առիթ է դարձել Սուրբ Մինաս եկեղեցու, գյուղի ու գյուղացիների պատմությունների համադրման ու բնակատեղիի հին և նոր պատմությունը տարանջատելու համար: Ջրառատը 1828-ին վերաբնակեցրել են Ալաշկերտից գաղթած հայերը, իսկ եկեղեցին թվագրվում է 6-7-րդ դարերի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Այն բազիլիկ է եղել, գերանածածկ տանիքով։ Եկեղեցին հենց այդպիսի տեսքով վերակառուցելու առաջարկներ շատ են եղել, որոնք Շիրակի թեմը մերժել է։
«Համաձայն չէինք դարձյալ 19-րդ դարի տեսքով, կրկին գերաններով, ուղղանկյունաձև հատակագծով, 19-րդ դարի ժամ ունենալ չէինք ուզում, որովհետև այս գյուղն օրհնված է 7-րդ դարի պատը ունենալ և ուրեմն՝ 7-րդ դարի եկեղեցուն համապատասխան պետք է վերակառուցվեր: 7-րդ դարի եկեղեցին նաև Մայիսյան գյուղը ունի, երկրորդը, ահավասիկ, Ջրառատի եկեղեցին է, որը հպարտությունն է Շիրակ աշխարհի, Ջրառատի և Հայաստանի»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Երկրաշարժերից ու անխնամ մնալուց է եկեղեցին նախ վթարային դարձել, ապա՝ ավերվել։ Ինչպես բոլոր հոգևոր կառույցները, Սուրբ Մինասն էլ խորհրդային տարիներին պահեստի է վերածվել։ Գյուղացիները հիշում են, թե ինչի համար էր այդ տարիներին ծառայում եկեղեցու միակ սրահը։
6-7-րդ դարերի ճարտարապետությունը հիշեցնող ընդամենը մեկ պատ է եղել պահպանված։ Այն տարիներով ծածկված է եղել հողով, մինչև որ գյուղապետարանն ու թեմը 2000-ականների սկզբին մաքրել են ու խոնարհված եկեղեցում սկսել են պատարագներ մատուցվել:
Սուրբ Մինասը վերակառուցվել է նույն՝ 6-7-րդ դարերի տեսքով։ Օծվել են եկեղեցու 4 սյուները, որոնք ավետարանիչների անուններ են կրում, ապա՝ խորանն ու մկրտության ավազանը։
Սուրբ Մինասը պատկանում է խաչաթև գմբեթավոր հուշարձանների ենթատիպին: Այդպիսիք շատ չկան Հայաստանում։ Եկեղեցին նոր զանգակատուն ու ավանդատուն ունի։ Շինաշխատանքների համար անհրաժեշտություն է առաջացել հարակից հին գերեզմանատանը տեղափոխություններ անելու համար։ Գյուղապետարանը տեղափոխել է Ջրառատի ամենաուժեղ մարդու՝ փահլևանի հուշաքարը։
Եկեղեցու վերակառուցումը Ջրառատում հոգևորը վերարժևորելու սկիզբը պետք է լինի։ Սա Շիրակի թեմի առաջնորդի հորդորն էր գյուղացիներին։ Իսկ առաջին հոգևոր ծեսը եկեղեցու օծումից անմիջապես հետո կատարվեց։ Առաջինը, վերակառուցումից հետո, Սուրբ Մինասում մկրտվեցին բարերարների զավակները։
18:20 22.07.2025
«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...
18:07 22.07.2025
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ ԿալլասԵվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...