15 տարեկանից ամեն ինչ սկսվեց, ու արդեն 60 տարի ջազ եմ նվագում․ Գյումրիում նշվել է Լևոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

15 տարեկանից ամեն ինչ սկսվեց, ու արդեն 60 տարի ջազ եմ նվագում․ Գյումրիում նշվել է Լևոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակը

17:00 25.11.2019

Երեկ ջազային մեծ երեկո էր Գյումրիում: Նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Ջազ Մալխասի ծննդյան 75-ամյակը։ Մինչև հայ ջազմենի տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ը, Հայաստանում անցկացվելու է հոբելյանական համերգների շարք, որի մեկնարկը տրվել է Գյումրիում:

«Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասի ծննդյան 75-ամյակը՝ առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից։ Սա ունի իր հիմնավոր պատճառը, և այդ պատճառներից, թերևս, ամենագլխավորն է, որ Լևոն Մալխասյանը մշտապես եղել և շարունակում է գտնվել Գյումրիի ջազային կյանքի ամենաակտիվ իրադարձությունների ուղիղ կենտրոնում»,- հոբելյանական համերգի մեկնարկին նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

«15 տարեկանում եթերից, ռադիոընդունիչից լսեցի աստվածային երաժշտությունը և չգիտեի, որ դա ջազ է և սկսեցի էդ ալիքը ամեն օր բռնել, ձայնագրել էն ջարդուխուրդ եղած մագնիտոֆոնների վրա ու պարապել: Այդպես է սկսվել ամեն ինչ»,- իր կարիերայի մեկնարկի մասին է խոսել լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը։

Գյումրիի թատրոնի բեմին էր Հայաստանի պետական ջազ նվագախումբը` դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Հնչել են  հայտնի ջազային ստեղծագործություններ, հայ կոմպոզիտորների սիրված գործերի ջազային մշակումներ:

 «Մեր տրիոն պատահական չի ստեղծվել, ընդհանրապես Մալխասը, որ ակումբը բացեց, ասաց՝ այ բալամ, ամեն օր հետս պիտի լինես, հետո միացավ Արամոն, և մենք երբեք չենք զգացել երաժշտական առումով ինչ-որ խոչընդոտ: Այն տպավորությունն էր, որ ամբողջ կյանքում իրար հետ նվագել էինք, և այդպես արդեն 14 տարի»,- իրենց համագործակցության մասին է պատմել թավջութակահար Նիկողայոս Վարդանյանը։

Իսկ դահլիճը ավելի ջերմ ու աշխույժ դարձավ, երբ բեմ բարձրացավ Լևոն Մալխասյանը: Բեմական կյանքի 60 տարիների ընթացքում հայտնի երաժիշտը Հայաստանում անցկացրել է ջազային փառատոններ, որոնց մասնակցել են աշխարհահռչակ ջազմեններ։

«Մինչև իմ ջրի երես դուրս գալը  ջազի ասպարեզում, մենք ունեինք հրաշալի  ջազային կոմպոզիտորներ` Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան, Մելիք Մավիսակալյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան։ Նրանք բոլորն էլ ինձանից տարիքով մեծ էին, և ջազը Հայաստանում իրենք էին առաջինը նվագել, ես ընդամենն իրենց շարունակողն եմ»,- պատմել է Մալխասը։

Ծննդյան 75-ամյակի առիթով և հայկական ջազի տարածման գործում ունեցած ավանդի համար Լևոն Մալխասյանը պարգևատրվել է Գյումրի քաղաքի ոսկե մեդալով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

11:09 27.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

10:58 27.07.2025

«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […] ...

Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետ

10:42 27.07.2025

Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […] ...

BACK_TO_TOP