ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵԱՏՄ-ին միևնույն էլեկտրոնային կնիքներն ունենալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+25.09 oC

ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵԱՏՄ-ին միևնույն էլեկտրոնային կնիքներն ունենալ

16:18 25.11.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում խոսել է այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում:

«Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում մենք նախատեսել ենք նոր լաբորատորիաներ ստեղծել, կապիտալ ներդրումներ պետք է անել, լինելու են մաքսային և հարկային հսկողություն իրականացնելու համար, որոնք կարող է նաև ծառայություններ մատուցել պետական մյուս մարմիններին, եթե անհրաժեշտություն առաջանա: Նաև «Սպայկայի» օրինակից ելնելով՝ նախորդ շաբաթ Երևանում կազմակերպված տարածաշրջանային ֆորումի շրջանակներում մեր վրացի գործընկերների հետ մեկ համաձայնագիր ենք կնքել մաքսային տեղեկատվության փոխանակման, նաև մտադրությունների հուշագիր ենք ստորագրել էլեկտրոնային կնիքների կամ էլեկտրոնային փականների կիրառման վերաբերյալ:

Մեր նպատակն է ԵԱՏՄ շրջանակում ապրանքների հետագծելիության ամբողջ ցիկլն ապահովելու համար էլեկտրոնային կնիքներ օգտագործել: ՀՀ-ի առաջարկն է հասնել նրան, որ ունենանք միևնույն էլեկտրոնային կնիքների կամ պլոմբների կիրառման պրակտիկա թե´ Վրաստանի, թե´ ԵԱՏՄ մյուս երկրների հետ: Այդ դեպքում ՀՀ-ից դուրս եկած բեռն անարգել Վրաստանի տարածքով կմտնի ՌԴ-ի տարածք՝ առանց որևէ լրացուցիչ վերահսկողության գործընթացների ենթարկվելու»,- ասել է Դավիթ Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է

11:19 29.04.2024

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ի, 12։10-ի, ապա նաև 15։50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհի փակման իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև […] ...

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

08:09 29.04.2024

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ «Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 29.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

19:16 28.04.2024

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

BACK_TO_TOP