Google համակարգում «Արցախ» բառի որոնումն ավելացել է 800 հազարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Google համակարգում «Արցախ» բառի որոնումն ավելացել է 800 հազարով

18:21 25.11.2019

Վերջին տարիներին «Զբոսաշրջային արդյունքի խթանում և առաջխաղացում» ուղղությունը, որի հիմնական նպատակն է ձևավորված զբոսաշրջային արդյունքի խթանումը, Արցախի զբոսաշրջային բրենդի առաջխաղացումը, դրական նկարագրի ստեղծումը և որպես արդյունք՝ Արցախի ճանաչելիության բարձրացումը, ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային տիրույթում զանազան առաջարկների, հարթակների և պրոդուկտների ձևավորմամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և ավելացրել, որ խոսքը վերաբերում է օգտատերերի կյանքում սոցիալական ցանցերի անփոխարինելի դերին, զբոսաշրջային ամրագրման մեթոդների և ֆորումների տարածմանը, ինչը վերափոխել է միջազգային զբոսաշրջային շուկան՝ մեծապես թուլացնելով զբոսաշրջային միջնորդ ընկերությունների (զբոսաշրջային օպերատոր և գործակալ) դերը։
«Միայնակ տուրիզմն այսօր միջազգային թրենդ է, որին նպաստել է հենց էլեկտրոնային ծառայությունների ներթափանցումն ու տարածումը։ Հաշվի առնելով այդ միջազգային թրենդները՝ Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրում ևս փոփոխություններ են արվել։ Թվային տիրույթում մարքեթինգային աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում, «Յութուբ» հարթակում Արցախի բրենդի առաջխաղացմանը։ Թվային մարքեթինգի կարևորագույն գործիք համարվող վեբ կայքի առաջխաղացման համար ևս ֆինանսական միջոցներ են հատկացվելու հատկապես SEO-ի (որոնողական համակարգերի օպտիմալացում), Google Adwords-ի և այլ միջոցներով»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ տարվելու են աշխատանքներ, որպեսզի Google որոնական համակարգում «Արցախ» բառը փնտրելիս առաջնահերթ զբոսաշրջային և մշակութային ուղղությունները տեսանելի լինեն այցելուի համար:
««Ղարաբաղ» բառն անգլերենով այսօր մոտ 8 միլիոն 150 հազար որոնում ունի: Սակայն, պետք է փաստել, որ հիմնականում բառն ասոցացվում է պատերազմի և հակամարտության հետ: Իսկ «Արցախ» բառը որոնվել է մոտ 4 միլիոն 910 հազար անգամ: Ի տարբերություն «Ղարաբաղ» անվան, «Արցախ» բառը փնտրելիս առաջին հերթին որոնումները ցույց են տալիս զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները: Նախորդ տարվա համեմատ՝ Google որոնողական համակարգում 800 հազարով ավելացել է «Արցախ» բառի որոնումը»,- ավելացրել է ԱՀ ՄԵՀԶ նախարարը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

18:58 09.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Օրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

18:49 09.06.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

18:41 09.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...

BACK_TO_TOP