23:24 25.11.2019
Այսօր քաղաքապետարանը շահագրգիռ կառույցներին և քաղաքացիներին հանրային քննարկման էր հրավիրել տեղական տուրքերի վճարների դրույքաչափերի սահմանման շուրջ։ Քննարկումն անցել է կիսադատարկ դահլիճում, ներկա էին միայն քաղաքապետարանի աշխատակազմն ու լրատվամիջոցները։
2020 թվականին Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը կմնան նույնը՝ բացառությամբ աղբահանության վարձավճարի։ 2020 թվականի տեղական բյուջեի նախագծով նախատեսվում է գործող 100 դրամի փոխարեն մեկ անձի համար աղբահանության վճար սահմանել 150 դրամը։
«Այսօր քաղաքում մեծ թափի շինարարական աշխատանքներ են կատարվում, և փողոցների քանակն է ավելացել, և կապված զբոսաշրջության հետ, պետք է բարձրացնել արդյունավետությունը և սպասարկման որակը: Էդ առումով մեր հաշվարկների մեջ բյուջեից մենք մեծ գումարներ ենք ծախսում, այսինքն՝ պիտի մեկը մյուսին ծածկեր, բայց էս ներկա վիճակում չի ծածկում: 2018 թվականի մեր հետազոտությունների արդյունքում 143 միլիոն 432 հազար դրամի տարբերություն է տվել, ինչքան որ մուտք է եղել, դրանից ավելի ենք ծախսել, էս 50 դրամը որ մենք ուզում ենք բարձրացնել, դա էլ է քիչ»,-նշել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:
Թանկացումը պատասխանատուները պայմանավորում են աղբահանության ծավալների ու ծախսային մասի ավելացմամբ, աղբահանության դիմաց վարձավճարների թերի հավաքագրման հետևանքով ունեցել են 89 տոկոս ցուցանիշ, ինչի պատճառով բյուջեում դեֆիցիտ է առաջացել։
«Մեր ծախսերը չի փակում էս գումարով, սրանով էլ չի փակվելու, բայց ստիպողական է, սրանով գոնե մի փոքր կփարատենք էս վիճակը, կարծեմ, Վանաձորում արդեն 200 դրամ է վաղուց, մենք, ելնելով Գյումրու առանձնահատկությունից, բնակիչների սոցիալական վիճակից, միշտ հետաձգել ենք այս հարցը՝ սեղմվելով բյուջեի մեջ»,- թանկացման պատճառներն է ներկայացրել քաղաքապետի տեղակալը:
Նախկին պարտքերի գանձման գործընթացում նաև դատական գործեր կան: Քաղաքապետարանի տվյալներով՝ Գյումրիում հաշվառված է 157 հազար բնակիչ, բայց դրանց կեսից ավելին փակ դռներն են, իսկ փաստացի բնակվողների թիվը 72.300-ն է, նրանց մի մասն էլ չվճարողներն են:
Աղբահանության վարձավճարի թանկացման նախագիծը կներկայացվի քննարկման ու հաստատման ավագանու առաջիկա նիստի ընթացքում, իսկ մինչ այդ, հինգ օրվա ընթացքում նախագծում փոփոխությունների ու առաջարկների ներկայացման հնարավորություն կունենան բոլոր շահագրգիռ կողմերը։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...