13:35 27.11.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, որը չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը: Ինքը՝ մարզպետը, հերքում է, թե նման միջադեպ է տեղի ունեցել, գրում է Ազատությունը:
«Մարզպետն է ուզեցել գնալ, ասենք, մազերը կտրի, թե ինչ-որ մի թեթև թեթևացնի: Սերոբի մոտ էդ րոպեին, էդ ժամին կին է նստած եղել, ինքը կնոջ վարսավիր էլ է, և էդ րոպեին պատասխանել է, որ «մոտս հաճախորդ կա, չեմ կարող Ձեզ ընդունել»: Չգիտեմ՝ ուրիշ ինչ է ասել, բան, ու դրանից հետո ինչ-որ տղաներ են եկել, Սերոբին քաշքշել են, թե ինչ, տենց բան է ինչ-որ տեղի ունեցել»,- պատմել է վարսավիրի հայրը:
«Հենց ամենասկզբից դա սուտ է, զրպարտություն, քանի որ ես առհասարակ այդ օրը իր մոտ՝ վարսահարդարման սրահ չեմ գնացել»,- իր հերթին, պնդել է մարզպետը:
Տեղի ունեցածը քաշքշուկ որակող Բարֆյաններն այնքան էլ հակված չէին այս թեմայից խոսել՝ հատկապես «Ազատության» այն հարցից հետո, թե արդյոք իրավապահները հետաքրքրվել են միջադեպով:
Իսկ միջադեպի մասին վարսավիրի հայրենի Տափերական գյուղում շատերն էին տեղյակ, համենայնդեպս, արձագանքներն էին այդպիսին, երբ փորձում էինք գտնել վարսավիր Սերոբի տունը, բայց տեսախցիկների առաջ խոսել չցանկացան։
«Երևի թե ասել են, որ «ինչո՞ւ ես տենց բան արել, չէ՞ որ կարելի էր զիջել», բան, էս կողմ, էն կողմ, ասել է՝ «ես չեմ կարող կնոջը աթոռի վրայից վեր կացնեմ, բերեմ, ասեմ՝ «եկեք նստեք»: Տենց ինչ-որ մի բան, ես էդքան ստույգ տեղեկություններ չունեմ, ու ինչ-որ քաշքշոց է տեղի ունեցել, քաշքշոց ասելով՝ ներս են մտել երևի հարցրել են, թե «ինչի՞ չես արել», բան, տենց, ոչ թե քաշքշոց, այլ երևի գոռգոռալով խոսել են, տենց մի բան, ու թողել գնացել են»,- ասել է Ռազմիկ Բարֆյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
17:12 12.07.2025
Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան17:00 12.07.2025
«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետՄոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...
16:46 12.07.2025
ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունըՄիացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...