19:04 27.11.2019
Գյումրիի 50 բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգման կարիք ունեն: Ամեն տարի այս ցանկն ընդգրկվում է մարզպետարանի միջնաժամկետ ծրագրում, ու սպասում են ֆինանսավորման: 50 շենքերի ցանկից այս տարի առանձնացվել է մեկը, որի վերանորոգումը հրատապ է: Խոսքը Բուլվարային առաջին թաղամասի երրորդ շենքի մասին է, որի տանիքը հունիսին ուժեղ քամու հետևանքով պոկվել էր ու հայտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում:
5 ամիս է, ինչ շենքի մի հատվածն առանց տանիքի է: Այս ընթացքում անգամ մասնակի վերանորոգումներ հնարավոր չի եղել կատարել, վերանորոգման համար դեռ նախագծանախահաշվային փաստաթղթեր են կազմվում: Սա անհրաժեշտ է վերանորոգման համար պահանջվող գումարի չափը ճշտելու և կառավարություն ներկայացնելու համար:
Արևառատ նոյեմբերը ու տեղումների բացակայությունը միայն երեխաների սրտով չէ, որ շարունակվում է: Դրանից ամենաշատը Բուլվարային թաղամասի բարձրահարկի 9-րդ հարկում ապրող բնակիչներն են գոհ: Առաջին թաղամասի երրորդ շենքի մի հատվածը 5-րդ ամիս է` տանիք չունի: Հունիսին ուժեղ քամին տանիքը պոկել էր: Այն հայտնվել էր հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազայի տարածքում: Վնասված թիթեղներով տանիք կապել հնարավոր չէ:
Տեղումներ չկան, բայց սա չի նշանակում, թե 9-րդ հարկի բնակարանները կաթոցներից ապահովագրված են: Պատերը խոնավ են ու բորբոսնած: Ամռան վերջին ու աշնան սկզբին անձրևաջրերը թափանցել են ու մնացել են ծածկասալերի արանքում:
Հունիսից մինչև հիմա անգամ մասնակի աշխատանքներ կատարել հնարավոր չի եղել: Ընդամենը բնակիչների ահազանգով փրկարարական ծառայությունն է եկել ու տանիքի մնացած հատվածը մետաղալարերով ամրացրել: Բուլվարային առաջին թաղամասի երրորդ շենքի տանիքը կվերանորոգվի, բայց ժամկետներ դեռ չկան: Սա ասում է մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետը: Բնակիչները դիմել են մարզպետարան, այստեղից էլ հարցը հասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն:
«Համատիրությանը հանձնարարվել է, որ փաստաթղթերը պատվիրեն, որպեսզի իմանանք` ինչ գումարի մասին է խոսքը: Նախագծի պատվիրումն այդքան էլ երկար ժամանակ չի պահանջում, մոտ 1 շաբաթից պատրաստ կլինի: Հետո ներկայացնելու ենք տարածքային կառավարման նախարարություն: Հետագա ընթացքը որոշելու է կառավարությունը: Մինչև տարեվերջ շենքը տանիք կունենա՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:
Նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմվում են ոչ թե ամբողջ տանիքի, այլ միայն վնասված հատվածի վերանորոգման համար, իսկ նախագծի կազմումը, ըստ պատասխանատուի, երաշխիք է, որ կառավարությունը կֆինանսավորի աշխատանքները:
Նախագիծը կազմելուց հետո կհայտնեն ֆինանսավորման չափը: Մոտավոր հաշվարկներով` մոտ 5 մլն դրամ կպահանջվի: Սա Գյումրիում միակ շենքն է, որի տանիքի վերանորոգումը ֆինանսավորելու է կառավարությունը: Տանիքի վերանորոգման կարիք ունեցող շենքերի թիվն ավելի մեծ է:
Դրանք առայժմ տեղումներից պաշտպանում են համատիրությունների կատարած մասնակի նորոգումները:
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...
17:03 22.07.2025
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարելՀունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...
16:50 22.07.2025
ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականինՄիացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...
16:37 22.07.2025
ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհինՀուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...
16:24 22.07.2025
«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...
16:11 22.07.2025
Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ ՊերկովիչՊրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...