13:15 28.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին գնահատվել է վերոնշյալ գույքի շուկայական արժեքը: Գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ այն կազմել է մոտ 8.3 մլն ՀՀ դրամ:
Սակայն հիշյալ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես՝ եզրակացությունը չի հաստատվել ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, իսկ եզրակացության այն մասը, որում արտացոլված են գույքի շուկայական արժեքին առնչվող հետևությունները, չի ստորագրվել գնահատողի կողմից:
Բացի դրանից՝ պարզվել է, որ գնահատման ծառայությունների ձեռքբերման հիշյալ գործընթացը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից պետք է իրականացվեր «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: Սակայն գույքի գնահատումն իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:
Այդ պայմաններում ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է գույքը մրցույթով օտարել՝ որպես մեկնարկային գին սահմանելով վերոնշյալ գնահատված արժեքը: 2019թ. սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթի ժամանակ գույքն օտարվել է 4.7 մլն ՀՀ դրամով։
Սակայն «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ նոյեմբերի 8-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ գույքի հավանական շուկայական արժեքը կարող էր կազմել շուրջ 40 մլն ՀՀ դրամ կամ գնահատված արժեքից շուրջ հինգ անգամ ավելի։
Այսինքն՝ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, ընկերությանը առաջարկել են իրականացնել գույքի գնահատման աշխատանքները: Իսկ վերջինս կազմել և ներկայացրել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող եզրակացություն, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից շուրջ հինգ անգամ պակաս և օտարվել՝ շուրջ 8.5 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...