Գյումրիում տեղացել է առաջին ձյունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Գյումրիում տեղացել է առաջին ձյունը

19:15 28.11.2019

Երեկվանից Շիրակի մարզում ձյուն է տեղում: Երեկոյան դժվարանցանելի է եղել հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Վարդաղբյուր գյուղի հատվածը: Մաքրման աշխատանքներ են տարվել մարզի հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին, բայց, բացի ճանապարհաշինարարների աշխատանքից, ջերմաստիճանի բարձրացումը նպաստեց, որ ճանապարհները բաց մնան: Իսկ Գյումրիում փողոցներում մաքրման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն չի զգացվել: Գյումրիի համար ձյունն առաջինն էր, ինչը ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին մտածելու առիթ էր քաղաքապետարանի համար:

25 օր առանց տեղումների, որից հետո առատ ձյուն…

Շիրակի մարզում ձյունն այս տարի ուշացել էր: Վերջին անգամ նոյեմբերի 1-ին կարճատև տեղացել էր Աշոցքում ու Ամասիայում, իսկ Գյումրիում տեղումներն անձրևի տեսքով էին: Շիրակի մարզին ոչ բնորոշ չոր եղանակներից հատկապես դժգոհող գյուղատնտեսներին երեկ երեկոյան արդեն առատ ձյունն ուրախացրեց: Աշոցքում, Ամասիայում ու Լանջիկում ճանապարհների առանձին հատվածներ երեկոյան դժվարանցանելի էին: Վարդաղբյուրի հատվածում անգամ արգելափակված բեռնատարներ են եղել:

Վիճակը շտկել են գիշերվա ընթացքում կատարած մաքրման աշխատանքները: Առավոտյան նաև ջերմաստիճանի բարձրացումը օգնեց, ու եկած ձյունն արագ հալվեց: Գյումրիի համար ձյունն առաջինն էր ու շատ քիչ, բայց սպիտակով ծածկված պուրակները, ծառերն ու թփերը, սրան գումարած նաև հրապարակում տեղադրվող տոնածառը ձմեռային ու նախատոնական տրամադրություն էին ստեղծել:

Ռուս զբոսաշրջիկները հասցրել էին Գյումրիում առաջին ձյան ոչ այնքան հաճելի հետևանքները տեսնել: Նրանք SHANTNEWS.am-ին պատմել են, որ Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը երեկ երեկոյան ձյան պատճառով մոտ մեկ ժամ երկնքում պտտվելուց հետո է միայն կարողացել բարեհաջող վայրէջք կատարել:

Այսօր արդեն զբոսաշրջիկները հիանում էին քաղաքի պատմաճարտարապետական կառույցներով ու եղանակով:

Փողոցներում ու մայթերին ձյունը, սակայն, քաղաքապետարանը չէր մաքրել: Կոմունալ ծառայության տնօրենը նշեց, առայժմ գործ անելու անհրաժեշտություն չի առաջացել` ձյունը հալչում է, բայց ձմեռային սպասարկման աշխատանքները գրեթե պատրաստ են, ընդամենը մի քանի տոննա ավազ է մնացել կուտակելու:

«Ունենք 28 տոննա աղ: Ինչ անհրաժեշտ է, ունենք պահեստավորած: Կան տեխնիկական բնութագրեր, որոնցով ուսումնասիրել ու հաշվարկել ենք, թե ինչ քանակով խառնենք աղը խարամին, որպեսզի ասֆալտը չվնասվի: Ամեն ինչ ուսումնասիրել ենք, որ նոր փողոցներում, ինչու չէ նաև հներում, հետագայում խնդիրներ չառաջանան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ Վարդգես Սամսոնյանը:

Ընդհանուր առմամբ, Գյումրիում ձմեռային սպասարկում պահանջող փողոցներն ավելացել են: Սա փողոցաշինության արդյունքում է: Հիմնանորոգված երկրորդական փողոցները ևս սպասարկելու են: Նոր փողոցներում խնդիր է դրված մաքրել այնպես, որ ասֆալտը չվնասվի: Մաքրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար սուբվենցիոն ծրագրով Գյումրիի քաղաքապետարանը հայտ էր ներկայացրել 4 ունիվերսալ մեքենաներ ձեռք բերելու համար, որոնք ձմռանը օգտագործելու են փողոցները մաքրելու համար, իսկ ամռանը ջրցանների դեր են կատարելու:

Սուբվենցիոն հայտը հաստատվել է, բայց ծրագիրն ուշանում է: Կառավարության հետ բանակցությունների արդյունքում ժամկետներ են սահմանել՝ մեքենաներից երկուսը Գյումրի կհասնեն դեկտեմբերի վերջին, մյուս երկուսը՝ հունվարի սկզբին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

18:31 22.07.2025

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […] ...

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

18:20 22.07.2025

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

18:07 22.07.2025

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...

SHANTNEWS

18:00 22.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

BACK_TO_TOP