«Աշխարհի փրկիչը»՝ Աբու Դաբիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

«Աշխարհի փրկիչը»՝ Աբու Դաբիում

13:40 07.12.2017

Աբու Դաբիի Լուվր թանգարանում  շուտով կցուցադրվի Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը», որն անցյալ ամիս վաճառվել էր ռեկորդային՝ 450 մլն դոլարով: Կտավի  ցուցադրման մասին 3 լեզվով՝ արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն, հայտնել է  Թվիթեր սոցիալական կայքը: Թե ով է ձեռք բերել այդ կտավը  Նյու Յորքի Քիստիի աճուդում, մնում է  անհայտ: Հայտնի է, սակայն, նախորդ տերը՝  ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբալովլեվ:

 
Նոր գնորդը աճուրդին մասնակցել է հեռախոսով և չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը: Աճուրդը տևել է ընդամնը 20 րոպե, իսկ կտավի մեկնարկային  գինը եղել է 100 մլն դոլար: Ֆրանսիական Journal du Dimanche-ի տվյալներով՝ երկու  ընկերություն համատեղ ուժերով են գնել կտավը և վարձակալությամբ հանձնելու են Մերձավոր Արեվելքի և Ասիայի թանգարաներին: 
 
Լեոնարդո Դա Վինչիի մահից՝ 1519 թվականից հետո մոտ 20 կտավ է պահպանվել: Նրանցից միայն մեկն է մշտապես եղել մասնավոր հավաքածուներում՝ «Աշխարհի փրկիչը», որն ամենայն հավանականությամբ ստեղծվել է 1505 թվականին: Ուսումնասիրողները համոզված են, որ այդ կտավը երկար ժամանակ եղել է նաև անգլիական Կառլոս Առաջին թագավորի հավաքածուում: Որոշ փորձագետներ էլ կասկածում են, որ կտավի հեղինակը դա Վինչին է: Մինչդեռ  Քրիստիի  աճուրդի մասնագետները վստահ են՝ խոսքը հենց Դա Վինչիի գլուխգործոցներից մեկի մասին է: 
 
Իսկ այդ  կտավի  ոդիսականը շատ  հետաքրքիր է: 1958 թվականին Լոնդոնում վաճառվել է 60 դոլարով, քանի որ կարծիք կար, որ հեղինակը ոչ թե Դա Վինչին է, այլ  նրա հետնորդներից մեկը: 2005-ին հայտնվեց արվեստագետների տեսադաշտում և արդեն գնահատվեց որպես «կորած Դա վինչի»: 2013-ին ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը ձեռք բերեց 127,5 մլն դոլարով:
 
Քրիստիի աճուրդում նախորդ ռեկորդը  Պաբլո Պիկաոսոյի «Ալժիրի կանայք» կտավն է  եղել: Վաճառվել է 179 մլն դոլարով:
 
 
Իսկ Աբու Դաբիի Լուվրը բացվել է նոյեմբերին: Կառուցվել է ֆրանսիացի ճարտարապետ ժան Նուվելի նախագծով և արժեցել է 1.3 մլրդ դոլար: Թանգարանը միլիոնավոր դոլարներ է վճարում ֆրանսիական Լուվրին անունն օգտագործելու և կտավների վարձակալման համար: 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

17:51 10.07.2025

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

17:44 10.07.2025

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

17:35 10.07.2025

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

17:30 10.07.2025

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի վերջին մասնակիցն է։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու […] ...

BACK_TO_TOP