Ստուգումներ հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Ստուգումներ հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում

18:00 03.12.2019

ՍԱՏՄ -ից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում:

Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում.

Երևան՝ 4 – Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 և Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է, պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Գեղարքունիք՝ 5 – Սևանի տարածաշրջանի Գագարին գյուղի, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի, Վարդենիսի տարածաշրջանի Կախակն համայնքի, Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղի թիվ 1 և Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ:

Արարատ՝ 7 – Նոյակերտ, Բարձրաշեն, Այգեստան գյուղերի,  Արարատ գյուղի թիվ 3 և Արարատ գյուղի Վ․Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցների, Ոսկետափ համայնքի և Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզներում պայմանագրով նախատեսված փափուկ մսի փոխարեն մատակարարվել է ոսկրոտ միս (Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց), պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն մատակարարվել է 18 տոկոսանոց թթվասերային բուսասերուցքային արտադրանք, խտացրած կաթը պարունակել է բուսական յուղ, տեղական արտադրության յոգուրտի փոխարեն մատակարարվել է ռուսական արտադրության յոգուրտ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Արմավիր՝ 4 – Լուկաշին և Տանձուտ գյուղերի միջնակարգ, Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 և Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ:

Տավուշ՝ 2 – Նոյեմբերյանի թիվ 2 և Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի և սննդամթերքի մակնշման խախտումներ:

Վայոց Ձոր՝ 1 – Արենի գյուղի միջնակարգ դպրոցում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, դպրոցի խոհանոցն ունի վերանորոգման կարիք:

Կոտայք՝ 2 – Գեղաշեն և Արգել գյուղերի միջնակարգ դպրոցներում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, խոհանոցներն ունեն վերանորոգման կարիք:

Շիրակ՝ 3 – Գուսանագյուղ, Քարաբերդ գյուղերի և Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եղել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, Մարալիկի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է նաև մակնշման շեղումներով սննդամթերք, ինչպես նաև 90 հատ ժամկետանց ձու:

Արագածոտն՝ 4 – Եղիպատրուշ, Նիգավան գյուղերի միջնակարգ, Դդմասար գյուղի հիմնական դպրոցներում մատակարարվում են միայն բուլկիներ և բնական հյութ, իսկ խոհանոցների սանիտարահիգիենիկ անբավարար պայմանները թույլ չեն տալիս գործարկել դրանք: Օշական գյուղի հիմնական դպրոցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, հայտնաբերվել է նաև անհայտ ծագման պանիր և պիտանիության ժամկետի բացակայությամբ աղ, որոնք տեղում ոչնչացվել են:

Սյունիք՝ 5 – Օխտար, Ծավ, Վաղատին, Դարաբաս գյուղերի միջնակարգ և Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցների խոհանոցների գործունեությունը և հանրային սննդի կազմակերպումը դադարեցված է, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Լոռու մարզում վերահսկողությունն ընթացքի մեջ է:

Բոլոր դպրոցներում տրվել են մակնշման թերություններով արտադրանքի իրացումը, որոշ դեպքերում՝ խոհանոցների և բուֆետների գործունեությունը կասեցնելու, հիմնանորոգման կամ վերանորոգման կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ, իսկ հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP