16:30 04.12.2019
Ներդրումների հետ կապված մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին։
«Եթե որոշակի ներդրողներ ենթադրում են, որ ներդրումները նաև ենթադրում են Երևան քաղաքի կենտրոնում հողակտորների նվիրատվություն, կարծում եմ՝ էդտեղ որոշակի խնդիրներ կան և պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը և որտեղ են սկսվում համայնքային շահերը»,- ասաց Ավինյանը։
Նա ասաց, որ սա ընդհանուր կանոն է բոլոր ներդրողների համար, ոչ թե որևէ կոնկրետ ներդրողի համար։
14:52 17.06.2025
Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբումՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...
14:41 17.06.2025
2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...
14:30 17.06.2025
Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայությունՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...
14:17 17.06.2025
Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. ՌուբինյանԻրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։ «Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, […] ...