Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են. Գևորգ Պետրոսյան

12:48 05.12.2019

Լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին` նշելով, որ հստակ դիրքորոշում չի կարող հայտնել, քանի դեռ հստակ ծանոթ չէ:

«Իշխանության արածների և անելիքների մասին պետք է իշխանությունից հարցնել։ Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են, ինչքանով նրա առաջ պարտավորություններ ունեն: Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն, դրա համար էլ ասվում է Թավշյա հեղափոխություն։ Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ համարում, որովհետև ենթադրվում է, որ Թավշյա հեղափոխության արդյունքում պետք է թավշյա, իրար հարգող և գնահատող հասարակություն ունենանք։ Իսկ այսօր հասարակության ներսում աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է»։

Գևորգ Պետրոսյանը հուսով է՝ այս իշխանության փոփոխությունը ևս անարյուն կլինի։

«Կարծում եմ՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Ոչ մի բան չենք կարող բացառել։ Կարող են լինել և՛ հերթական, և՛  արտահերթ ընտրություններ։ Իշխանությունը պետք է հիշի՝ ինչի համար է եկել, ինչ խոստումներ է տվել ժողովրդին»:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

17:00 05.08.2025

Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

16:50 05.08.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։ Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական […] ...

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:41 05.08.2025

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

16:31 05.08.2025

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

Արբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Science Advances» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

16:20 05.08.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...

BACK_TO_TOP