Հայաստանի 18 հազար շենքերից միայն 64-ը տեխնիկական անձնագիր ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Հայաստանի 18 հազար շենքերից միայն 64-ը տեխնիկական անձնագիր ունի

16:49 07.12.2017

Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրը հիշեցրել է նաև այն խնդիրների մասին, որոնք չեն լուծվում արդեն 30 տարի: Օրինակ՝ Հանրապետության 18 հազար բազմաբնակարան շենքերից 64-ի դեպքում միայն կարելի է ասել, թե տեխնիկապես ինչ վիճակում են, այսինքն՝ 18 հազարից 64-ը միայն տեխնիկական անձնագիր ունի:

«Այս տարի են աշխատանքները նոր-նոր սկսվել՝ որպես առաջին քայլ, առաջին փորձ»,- ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

Խնդրի վերաբերյալ հարցը SHANTNEWS-ն ուղղել է Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանին, իսկ Մոսվիսիյանը պատճառաբանել է, որ կառավարությունն այսօր ունեցած գումարները հատկացնում է աղետի գոտում բնակարանների ապահովման հարցերի լուծմանը և սեյսմակայուն դպրոցներ կառուցելուն:

«Մինչև 230 թիվը մենք հազիվ դպրոցների 60-70 տոկոսը սեյսմիկ անվտանգ սարքենք: Իսկ բազմաբնակարաններն ամրացնելու համար 32-35 մլդ դոլարի ներդրում պետք է արվի»,- ասել է Մովսիսյանը:

«Մեկ շենքի տեխնիկական գնահատականը 50-100 հազար դրամ է արժենալու, այդ շենքերի համար անձնագիր մշակելը, որոնք այսօր լինենին քաղաքապետարանի դարակում, ծիծաղելի թվերի մաիսն է  խոսքը»,- Մովսիսյանին հակադարձել է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ պնդելով, որ եթե ցանկություն լիներ, 30 տարին բավական էր, որպեսզի տրվեր այս հարցի պատասխանը, թե հանրապետությունում ինչ վիճակի քանի շենք ունենք կամ դա գոնե պարզ լիներ նորակառույցների դեպքում:

«Նոր սարքված շենքերը միանշանակ համապատասխանում են սեյսմիկ վտանգին»,- պնդել է քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդականը:

Բայց այս դեպքում էլ հակառակ կարծիքն ունեցող Սարհատ Պետրոսյանը հավելել է, որ կան նաև մի շարք այլ խնդիրներ:

«Երևանի կենտրոնը, օրինակ, այնքան խիտ է կառուցվում, որ երկրաշարժի պարագայում տեղ հասնելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Բարդություն է լինելու շտապօգնության և մնացածի հասնելու հարցում»,- հավելել է ճարտարապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP