15:55 05.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող Taxi Battle նախագծի առաջիկա թողարկման համար իրենց վարորդական հմտություններով մրցել են «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը և երգչուհի Աննա Խաչատրյանը:
BRAVO.am-ն այցելել է նկարահանման հրապարակ՝ պատմելու կադրից դուրս մնացած հետաքրքրական դրվագների մասին:
Դժվարություններ՝ հանուն բարի նպատակի
Նախագծի հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը լավ գիտի՝ ինչ դժվարություններ են հաղթահարում հայտնիներն առաջին անգամ տաքսի վարելիս:
«Կողքից կարող է թվալ, թե տաքսի վարելն ընդամենն ուղևոր տեղափոխել է, սակայն երբ սկսում ես պատասխանատվություն կրել ոչ միայն քեզ համար, այլև անծանոթ ուղևորի, ուսերիդ բեռը բազմապատկվում է: Բացի այդ, մեր մասնակիցը պետք է կարողանա կադրում խոսել ինչպես ինձ հետ, այնպես էլ ուղևորի՝ փորձելով հնարավորինս հետաքրքիր դարձնել ճանապարհի ընթացքը»,- պատմում է նա:
Թեև հաղորդման ձևաչափն այնպիսին է, որ մասնակիցները մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ գումար կվաստակի, Ռաֆայել Ղազանչյանի խոսքերով՝ դա ընդամենը խորհրդանշական բնույթ ունի:
«Երբ «Յանդեքս. Տաքսի» ընկերության հետ քննարկում էինք հաղորդման ձևաչափը, առաջնային խնդիրը մեզ համար բարեգործությունն էր: Մեր առաքելությունը ոչ միայն ուղևորներին զվարճացնելն ու հեռուստադիտողին բարձր տրամադրություն պարգևելն է, այլև հավաքված գումարով բարեգործություն կատարելը»,- նշում է նա:
Ինչպես Taxi Battle-ի առաջին եթերաշրջանի ավարտին, այնպես էլ այս անգամ հավաքված հասույթը կկրկնապատկվի «Յանդեքս. Տաքսի» ընկերության կողմից և կծառայի մարզային հատուկ դպրոցներից մեկին:
Առաջին անգամ հումորային նախագծում
20 տարվա վարորդ Գոհար Հարությունյանը ղեկին նստելուց առաջ չէր անհանգստանում: Մտածում էր միայն զրույցով չտարվելու ու անվտանգ երթևեկություն ապահովելու մասին:
«Երբ բնակվում էի Ռուսաստանում, նմանատիպ հաղորդում դիտում էի, բայց հենց այս նախագիծը նախկինում չեմ տեսել, քանի որ մեր տանը հեռուստացույցի էկրանին միշտ մուլտֆիլմեր են»,- պատմում է նա:
Գոհարն իրեն նախկինում հումորային նախագծերում չի պատկերացրել, սակայն անչափ ուրախ է, որ դառնալու է բարեգործական նախագծի մի մասնիկը:
«Այն, թե որքան գումար կհավաքվի, դառնում է երկրորդական, երբ կա նման նախաձեռնություն և բարեգործություն անելու ցանկություն: Ցանկացած չափի հասույթ էլ կարող է մեծ օգնություն դառնալ ինչ-որ մեկի համար»,- նշում է նա:
Աննա Խաչատրյանի 3600 դրամը
Մինչ BRAVO.am-ը զրուցում էր տաքսու վարորդ դառնալու իր հերթին սպասող Գոհար Հարությունյանի հետ, այդ ընթացքում Աննա Խաչատրյանը տեղափոխում էր իր 4-րդ ուղևորին:
«Ասում են, որ լավ վարորդ եմ: Թեև ունեցել եմ վթարներ, բայց դրանք երբևէ իմ մեղքով չեն եղել: Մի քիչ նյարդային վարորդ եմ, սակայն դա իմ վարելու որակի վրա չի անդրադառնում»,- պատմում է երգչուհին:
Փորձության ընթացքում Աննա Խաչատրյանին հաջողվել է ստանալ 300 դրամ թեյավճար՝ ընդհանուր առմամբ վաստակելով 3600 դրամ:
«Ինքս ինձ համար մի քանի բացահայտում արեցի: Առաջինը, որ ես իսկապես լավ վարորդ եմ, երկրորդը՝ 25 տարեկանից ցածր անձինք ինձ գրեթե չեն ճանաչում: Նաև հասկացա, որ շատ վատ գիտեմ Երևանի փողոցները»,- մանրամասնում է երգչուհին:
Կադրից դուրս ուշագրավ դրվագներ
Ռաֆայել Ղազանչյանի կարծիքով՝ մերօրյա հասարակությունն անտարբեր է դարձել: Նա նշում է, որ զբոսաշրջիկները, դառնալով նախագծի հերոսը, մեծ ոգևորություն են ապրում, իսկ երբ տեղեկանում են դրա բարեգործական նպատակի մասին՝ ուրախությունը բազմապատկվում է: Հաղորդավարի խոսքով՝ նույնը չի կարելի է ասել տեղացի ուղևորների մասին:
«Իհարկե, ունենում ենք «ոսկի» ուղևորներ, որոնք ցանկանում են հնարավորության սահմաններում աջակցել նախագծին: Երբեմն մեր հայտնի վարորդին հյուրասիրության են հրավիրում: Պատահում է նաև այնպես, որ չեն ճանաչում վարորդին, ինչը նորմալ է, որովհետև մենք չենք ընտրում ուղևորներին: Հաղորդումը չունի սցենար, այն միասին կերտում են ուղևորները և հայտնի վարորդը»,- պատմում է Ռաֆայելը:
Նա նշում է, որ կադրից դուրս են մնում ինչպես ոչ այնքան հետաքրքիր, այնպես էլ շատ հետաքրքիր դրվագներ: Օրինակ՝ Թամարա Պետրոսյանն ուղևորին տեղափոխելիս կորել էր Աբովյան քաղաքում, քանի որ չէր կարող օգտվել տեղորոշման համակարգից:
Անձի գործոնը
«Երբ մեր ընկերներն իմանում են հաղորդման բարեգործական նպատակի մասին, սիրով համաձայնում են դրա մասը կազմել՝ թողնելով իրենց բոլոր գործերն ու 3 ժամ տաքսի վարելով: Քանի որ բոլորը հիմնականում արվեստի ոլորտի ներկայացուցիչներ են, նրանց հեշտությամբ հաջողվում է լեզու գտնել հաճախորդների հետ: Իհարկե, տաքսու վարորդի կանոնակարգում կան նաև որոշակի նրբություններ, որոնց հայտնիներին նախապես ծանոթացնում են «Յանդեքս. Տաքսի» ընկերության լավագույն մասնագետները»,- պատմում է Taxi Battle նախագծի երկրորդ եթերաշրջանի ռեժիսոր Գևորգ Ենոքյանը:
Նրա խոսքերով՝ զուտ պատվերի արժեքը կարող է լինել առավելագույնը 2000-2500 դրամ, սակայն այստեղ մեծ դեր ունի հայտնի անձի գործոնը, քանի որ շատ ուղևորներ, գնահատելով տվյալ արվեստի գործչին, բավական մեծ թեյավճար են թողնում:
«Երբ Գրիգ Գևորգյանը վաստակեց 60 հազար դրամ, կարծում էի՝ այդ թիվը չի գերազանցվի, քանի որ առաջին եթերաշրջանում հաղթող վարորդը՝ Կամո Սեյրանյանը, 23 հազար դրամ էր վաստակել: Դրանից հետո ունեցանք ավելի բարձր ցուցանիշներ, իսկ այս պահին առաջատարը Յանա Դանիելյանն է՝ 101 հազար դրամով»,- մանրամասնում է նախագծի ռեժիսորը:
«Հաղորդումն իսկապես ստացված է և սիրված՝ շնորհիվ ամբողջ թիմի: Նկարահանումները տեխնիկապես շատ բարդ են, և հսկայական աշխատանք է կատարում տեխնիկական ինժեներ, օպերատոր Դավիթ Հարությունյանը: Մոնտաժն իրականացնող Արթուր Հարությունյանին հաջողվում է հսկայական ծավալով նյութից ստանալ անչափ հետաքրքիր 40 րոպե, իսկ օպերատոր Արման Գասպարյանն ամբողջ ընթացքում գտնվում է հայտնի վարորդի կողքին, աջակցում նրան ու կատարում բարդ նկարահանում: Իսկապես շնորհակալ եմ «Յանդեքս. Տաքսի» ընկերությանը, «Շանթ» հեռուստաընկերությանն ու նախագծի գլխավոր պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանին՝ նման հնարավորություն ընձեռելու համար»,- ամփոփում է Գևորգ Ենոքյանը:
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...
23:45 30.07.2025
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրաՀուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...
23:39 30.07.2025
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումըՀուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...