13:00 06.12.2019
Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինին:
Հանդիպմանը մասնակցել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը:
Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրել է Խորհրդի լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական կառուցակարգերը, արված լայնածավալ աշխատանքները և օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն արդարադատությունն արդյունավետ դարձնելն է: Նա իր խոսքում կարևորել է, որ դատական իշխանությունն ապաքաղաքական կառույց է, և Խորհուրդն իր ամենօրյա բաց, թափանցիկ աշխատանքով, չմիջամտելով արդարադատական գործընթացին, քայլեր է ձեռնարկում դատարանների անկախությունն ամրապնդելու ուղղությամբ:
Խորհրդի նախագահը նաև նշել է, որ միջազգային գործընկերների հետ սերտ կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցությունը ևս առաջնային են Բարձրագույն դատական խորհրդի համար և հույս հայտնել, որ դեսպանի միջոցով երկու երկրների դատական իշխանությունների գիտական և պրակտիկ հատվածների միջև կստեղծվեն համագործակցության նոր հնարավորություններ:
Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին հյուրընկալության համար, հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործիքակազմերով և այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերով:
Ի պատասխան դեսպանի հարցին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատել է, որ դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագիրը բավականին հավակնոտ է, հայեցակարգային և ամբողջ ծավալով կյանքի կոչվելու պարագայում արդյունքը կլինի գոհացնող:
Քննարկվել են էլեկտրոնային արդարադատության ոլորտում Ռուսաստանի ունեցած փորձը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները: Խորհրդի անդամները ևս արտահայտել են իրենց տեսակետները, եղել են երկկողմ համագործակցության կառուցողական առաջարկներ:
17:54 15.08.2025
Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել ՈւզբեկստանիցԳերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...
17:46 15.08.2025
Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
17:38 15.08.2025
Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...