Արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 293.072.781 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+33.09 oC

Արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 293.072.781 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

15:01 06.12.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 293.072.781 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11 դեպքով նշանակվել 1.180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 29 դեպք, որից 28-ով հաշվարկվել է 277.340.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (3 հաճարենի, 1 բալենի, 4 բոխի, 1 ուռենի) հաշվարկվել է 405.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0,3 խմ թափուկ վառելափայտ)՝ 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

      Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է 1.701.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 14 դեպքով (47,15 խմ վառելափայտ, 23,45 խմ թափուկ վառելափայտ)՝ 2.011.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

      Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 23.800 ՀՀ դրամ չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։

      Արմավիր` նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 բարդի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Կոտայք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,9 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3920 գիհի) հաշվարկվել է 268.997.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Իրականացվել է 1 ստուգում։

      Սյունիք՝ նախկինում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (86 ծառի կոճղ) հաշվարկվել է 4.050.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Գեղարքունիք՝ իրավախախտման 2 դեպքով (38 հատ՝ 13,2 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

      Նախկինում արձանագրված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

     Արձանագրվել է 9 դեպք, 5-ով հաշվարկվել է 156.66.031 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Կոտայք՝ ապօրինի ջրօգտագործման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

      Նախկինում արձանագրված առանց համապատասխան թույլտվության անտառային հողերում շինարարական աշխատանքների իրականացման 2 դեպքով հաշվարկվել է 2.253.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Սյունիք՝ նախկինում արձանագրված ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

      Լոռի՝ նախկինում արձանագրված առանց ջրօգտագործման թույլտվության 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

      Արագածոտն՝ նախկինում արձանագրված բուսահողի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 1.879.891 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

     Իրականացվել է 1 ստուգում։

     Երևան՝ «Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 11.483.140 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։                                                                              

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

 

     Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.732.000 ՀՀ դրամ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

18:18 15.08.2025

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ։ Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։ Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու ուսուցչական […] ...

Սուսաննա Գաբոյանը՝ A խմբի լավագույն կին շախմատիստ. 7th SKG Open

18:12 15.08.2025

Սուսաննա Գաբոյանը՝ A խմբի լավագույն կին շախմատիստ. 7th SKG Open

Շախմատի 7th SKG Open միջազգային մրցաշարի A խմբի լավագույն կին մասնակից է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Գաբոյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանն ու Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են համապատասխանաբար 5.5 և 5 միավոր: D խմբում Հայաստանի ներկայացուցիչ Վիմլա Մահեշվարին հավաքել է 4 միավոր և զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

18:06 15.08.2025

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ։ Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 18-ին Արարատի մարզից: Առաջին հանդիպումը տեղի կունենա Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Օգոստոսի 19-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու, օգոստոսի 20-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 22-ին՝ Սյունիքի, օգոստոսի 25-ին՝ Կոտայքի, օգոստոսի […] ...

SHANTNEWS

18:00 15.08.2025

SHANTNEWS

Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել Ուզբեկստանից

17:54 15.08.2025

Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել Ուզբեկստանից

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:46 15.08.2025

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP