Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին

16:32 06.12.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 5-ին բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օպերատիվ տվյալներն իրացվել են ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ միջոցառմամբ։

Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել ու թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշի նմանվող հեղուկ՝ 100 գրամից ավելի քաշով, ինչպես և 78 գրամից ավելի հաշիշի նմանվող կիսաչոր զանգված։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ հայտնաբերվածը տղամարդուն ուղարկվել է արտերկրից։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

17:30 16.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

17:21 16.06.2025

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

17:14 16.06.2025

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...

Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք

17:07 16.06.2025

Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկա

17:00 16.06.2025

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկա

Իսրայելը չի ​​սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

16:53 16.06.2025

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...

BACK_TO_TOP