Թալանել են պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Թալանել են պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

16:01 07.12.2019

Դեկտեմբերի 6-ին թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Պատգամավորը դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով 16-րդ թաղամասի 33 շենքի բակում կայանված, իրեն պատանող Toyota մակնիշի 131 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ հաշվեկշռում և սպասարկում է Հ. Այվազյանին, իսկ ավտոմեքենայի միջից գողացել են տարբեր տեսակի խմիչքներ, բջջային հեռախոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ է խորհուրդ տվել Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ղեկավարությանը

19:27 15.08.2025

Ինչ է խորհուրդ տվել Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ղեկավարությանը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի հետ։ Այս մասին գրում է Sport-ը: 21-ամյա կիսապաշտպանը Բելինգհեմի խաղընկերն է Անգլիայի հավաքականում, և ըստ «Ռեալի» խաղացողի՝ Ուորթոնն իր խաղային որակներով շատ նման է լեգենդար Տոնի Կրոսին: Գործարքի իրականացումը, սակայն, հեշտ չի լինի, քանի որ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ […] ...

12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը

19:16 15.08.2025

12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։ Բացման […] ...

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

19:04 15.08.2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

18:52 15.08.2025

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

L’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

18:45 15.08.2025

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

Հունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

18:40 15.08.2025

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...

BACK_TO_TOP