16:28 07.12.2019
31 տարի առաջ այս օրը հանրապետությունում ժամանակը կանգ առավ` ժ. 11.40: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում, հարյուր հազարավոր մարդկանց համար ժամանակը բաժանեց «մինչ» և «հետո»-ի: Այն տարածքում, որը գրեթե 3 տասնամյակ գնահատվում էր որպես «աղետի գոտի», հիմա արդեն մեծանում է սերունդ, որը միայն լսել է երկրաշարժի մասին: Իսկ աղետի իրական դեմքը, ողբերգություն ավելի քան սարսափելի էր
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում է 15-20 անգամ: Սեյսմաբանները հետո պիտի գնահատեին Սպիտակի 10-բալանոց երկրաշարժի առանձնահատկությունները՝ լրիվ ցիկլի երկրաշարժ՝ նախացնցումներով, հիմնական ցնցումով և հետցնցումով:
Մարդկային ողբերգությունն անչափելի է: Ու տարիներ պիտի անցնեին, որպեսզի հազարավոր ճակատագրեր խեղած աղետի իրական պատկերը հնարավոր լիներ չափել գնահատել չոր թվերով:
Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր հանրապետության տարածքի մոտ 40%-ը: Ավերման գոտում էպիկենտրոն Նալբանդում երկրաշարժի ուժգնությունը 10 և ավելի բալ էր: Րոպեների ընթացքում ավերվեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց կես միլոնից ավելի մարդ, հոսպիտալացվեց 12500-ը:
Պաշտոնական տվյալներով` զոհվեց 25000-ը, իրականում այդ թիվն անցնում էր 35 հազարից։ Զոհերի թիվը շատ էր հատկապես Լենինականում` շուրջ 17 հազար և Սպիտակում՝ 4 հազարից ավելի: Ավերվեց Հայաստանի բնակֆոնդի 17%-ը, դադարեց գործել 170, արդյունաբերական ձեռնարկություն, մոտ 1000 կրթական հաստատություն մասնակի կամ ամբողջովին փլուզվեց, անդառնալի վնաս հասցվեց գյուղերին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը: Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը: Տարերային աղետը հանրապետության տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։
Աղետը բացահայտեց անպարտելի Խորհրդային Միության խոցելիությունը: Շատ արագ պարզ դարձավ, որ չկան ծայրահեղ իրավիճակում գործող կազմակերպություններ և ծառայություններ: Փրկարարական աշխատանքները սկսվեցին միայն մի քանի օր անց: Մինչ այդ բնակչները սեփական ուժերով էին փլատականերից փորձում դուրս բերել հարազատներին: Նրանց անփորձությունը ու գիտելիքների պակասը երբեմն պատճառ էր դառնում անտեղի զոհերի: Կարիք կար փրկարարական տեխնիկայի: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ ողջ, դուրս բերվեց ավելի քան 45000 մարդ:
1989թ. սկզբում աղետի գոտում աշխատում էր այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետ: 1990թ. հունվարի 1-ի դրությամբ «Հայաստանի օգնության հիմնադրամին» փոխանցվել էր հանգանակված շուրջ 35 մլն դոլար: Նախատեսված էր ավերվածը վերականգնել երկու տարում։
Հետահայաց գնահատմամբ` աղետի սոսկալի վնասները պայմանավորված էին մի քանի հանգամանքով՝
2 .Շենքերի և կառույցների նախագծման ժամանակ թույլ էին տրվել կոպիտ սխալներ, խախտվել էին սեյսմակայուն շինարարության չափանիշները:
3. Շինարարության որակը եղել էր ողբալիորեն ցածր:
4. Տասնյակ հազարավոր զոհերի պատճառը նաև փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումն էր, հմտությունների և իրազեկման բացակայությունը:
19:53 15.08.2025
Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը կտևի ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ՝ նախատեսված միջոցառումների մեծ թվի պատճառով։ Նրա խոսքով՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ անձնական զրույց կունենան։ Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի և Թրամփի անձնական զրույցները կանցկացվեն […] ...
19:46 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանին Անկախության օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա առթիվ: «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ և առաջընթաց»,-ասված է ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ On the occasion of #IndiaIndependenceDay, we extend our sincere congratulations to the Government & people […] ...
19:27 15.08.2025
Ինչ է խորհուրդ տվել Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ղեկավարությանը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի հետ։ Այս մասին գրում է Sport-ը: 21-ամյա կիսապաշտպանը Բելինգհեմի խաղընկերն է Անգլիայի հավաքականում, և ըստ «Ռեալի» խաղացողի՝ Ուորթոնն իր խաղային որակներով շատ նման է լեգենդար Տոնի Կրոսին: Գործարքի իրականացումը, սակայն, հեշտ չի լինի, քանի որ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ […] ...
19:16 15.08.2025
12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։ Բացման […] ...
19:04 15.08.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...