Այսօր կհրապարակվի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Այսօր կհրապարակվի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը

10:43 09.12.2019

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ այսօր կհրապարակվի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին կհրապարակի դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը»,-ասված է հայտարարության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

21:41 15.08.2025

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...

Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվի

21:29 15.08.2025

Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվի

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի, որպեսզի հետո քննարկվի Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե ինչպես պետք է ավարտվի առաջնորդների հանդիպումը Ալյասկայում, որպեսզի խոսվի եռակողմ հանդիպման մասին, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Արդյունավետ»։ ...

Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են․ ԱԱ-2026

21:17 15.08.2025

Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են․ ԱԱ-2026

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերն առցանց եղանակով վաճառվել են։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի վաճառքը սկսվել էր առավոտյան, մեկ ժամ անց հսկայական քանակի այցելությունների պատճառով tickets.ffa.am կայքի աշխատանքը խափանվել էր: Ըստ ՀՖՖ […] ...

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

21:04 15.08.2025

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

BACK_TO_TOP