Պարտիզանական գործողությունների ֆոնին կարևոր նախաձեռնություն է․ Քոչարյանը՝ ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Պարտիզանական գործողությունների ֆոնին կարևոր նախաձեռնություն է․ Քոչարյանը՝ ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալու մասին

12:10 09.12.2019

Ազգային ժողովում քննարկվող նախագծի համաձայն՝ ԱԱԾ-ից բացի, ոստիկանությունը ևս պետք է հնարավորություն ունենա գաղտնալսել մարդկանց։ Հեղինակը իմքայլական Արմեն Խաչատրյանն է, իսկ կառավարությունը մեկ անգամ արդեն դեմ է արտահայտվել այս նախագծին։

«Այսօրվա արտիզանական գործողությունների ֆոնին շատ կարևոր նախաձեռնություն է»,- նախագծի մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա, ենթադրաբար, հղում արեց ՀՅԴ-ին վերագրվող այն գործողություններին, որոնց նախապատրաստման մասին հայտնի է դարձել հենց Դաշնակցության երիտասարդների նամակագրությունների հրապարակումից հետո։

Քոչարյանը նաև հիշատակեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը և ասաց, որ ոստիկանությանը նախապես զրկել էին գաղտնալսելու իրավունքից, և ԱԱԾ-ն, օգտվելով դրանից, կեղծել էր որոշ ձայնագրություններ։

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա առթիվ

23:14 15.08.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներն ենք հղում Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հույս ունի ամրապնդել հայ-լիխտենշտայնյան հարաբերությունները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ մեր ժողովուրդների փոխադարձ բարօրության համար»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best wishes on the occasion of the […] ...

Գեղարքունիքի մարզում մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

23:04 15.08.2025

Գեղարքունիքի մարզում մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբ

22:55 15.08.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...

«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում

22:48 15.08.2025

«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում

«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

22:41 15.08.2025

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...

Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարում

22:33 15.08.2025

Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...

BACK_TO_TOP