18:58 09.12.2019
«Ամուլսարի պահապանների» խումբը «Ֆեյսբուքում» հայտարարություն է տարածել և հայտնել, որ դեկտեմբերի 9-ին Ջերմուկում տեղի է ունեցել ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավել բնակիչների միջև հանդիպում.
«Ինչպես նախապես տեղեկացրել էինք նախատեսվող հանդիպման մասին, այժմ էլ տեղեկացնում ենք հանդիպման ավարտի և ընթացքի մասին։
Այսպիսով, այսօր` դեկտեմբերի 9-ին, Ջերմուկի «Գրանտ Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավել բնակիչների միջև հանդիպում:
Հանդիպման եկած պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը բացենք և թույլ տանք որպեսզի «Լիդիան» ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի։
Մենք այդ պահին հանդիպմանը ներկա գտնվող բնակիչներս, ունենալով միևնույն կարծիքն ու դիրքորոշումը այդ հարցում, կտրականապես դեմ արտահայտվեցինք:Մենք դեմ ենք որևիցե գործողության ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում, և դա ոչ թե քմահաճույք է, այլ բազմաթիվ հիմնավորումներ ունեցող վերջնական որոշում:
Միևնույն ժամանակ, մենք ասացինք, որ այստեղ ներկա գտնվող քաղաքացիները ընտրվել են պատահականության սկզբունքով և մեր փոխարեն կարող էին Ջերմուկի ցանկացած այլ բնակիչներ գալ հանդիպման։
Ուստի մենք, ունենալով անձնական դիրքորոշում, բայց և այնպես չենք կարող վերջնական պատասխան տալ այդ առաջարկին, քանի որ ԱՄՈՒԼՍԱՐԸ համայն հայության խնդիրն է, իսկ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի մոտ իրականացվող խաղաղ ակցիային մասնակից է գրեթե ողջ Ջերմուկ համայնքի բնակչությունը։Այսպիսով, մենք ձեռք բերեցինք համաձայնություն, որ մենք կփորձենք կազմակերպել հանրային բաց քննարկում և բնակչության հետ միասին քննարկել և որոշում կայացնել այդ հարցի շուրջ։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ոչ միայն Ջերմուկ համայնքի, այլ ողջ խելամիտ հայության խնդիրն է։
Ուստի, կարևորում ենք ձեր արձագանքը և դիրքորոշումը այս հարցում` գիտակցելով, որ մեր ցանկացած քայլի արդյունքում բոլորս միասին ենք լուծելու ստեղծված իրավիճակը։ Այսպիսով, որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14-ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին»:
23:04 15.08.2025
Գեղարքունիքի մարզում մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ […] ...
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...