ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տալու նախագիծն Ազգային ժողովում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+28.09 oC

ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տալու նախագիծն Ազգային ժողովում է

19:05 09.12.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց կառավարության մշակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավորություն է տրվում իրենց կամքով վաղ կենսաթոշակի անցնել՝ հատուկ պայմաններով։

Նախագծով սահմանվում են այդ հատուկ պայմանները․ ՍԴ այն անդամները, որոնք համաձայն են մինչև իրենց ժամկետի ավարտը գնալ թոշակի, կստանան իրենց ներկա աշխատավարձի չափ կենսաթոշակ։

Բադասյանն ասաց, որ նմանատիպ կարգավորումները արվում են կամ հարկադիր, կամ կամավոր։ Հարկադիրը, ըստ Բադասյանի, մերժվում է, իսկ կամավորը դրական է համարվում, իսկ Հայաստանում հենց կամավորն է մշակվել։

Իսկ նշված թոշակը, ըստ Բադասյանի, կլինի ոչ թե ցմահ, այլ մինչև հնարավոր առավելագույն պաշտոնավարման տարիքը՝ 65 կամ 75 տարեկան։ Դրանից հետո, ըստ նախարարի, այդ անձինք կստանան սովորական իրենց կենսաթոշակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

13:13 12.06.2025

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

13:00 12.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...

Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ

12:47 12.06.2025

Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ

Ավտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին են ներկայացվել Երևանի բնակիչ՝ 17-ամյա և Սյունիքի մարզի Շամբ գյուղի բնակիչ՝ 21-ամյա երկու երիտասարդ: Պարզվել է, […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին

12:30 12.06.2025

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին

Հունիսի 11-ին Պրահայում՝ «Գլոբսեք» համաժողովի աշխատանքների շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ՝ առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ […] ...

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

12:10 12.06.2025

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

«Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեվսկիի ամբողջական տրանսֆերը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ինտերի» կազմում: Իտալական ակումբը Զալևսկիի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք ուներ, որից ցանկանում է օգտվել: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի ու […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

11:51 12.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների […] ...

BACK_TO_TOP