Գյումրու Իսահակյան 9 շենքի բնակիչները բողոքում են ԲԳՎ տրամադրելու առաջարկի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Գյումրու Իսահակյան 9 շենքի բնակիչները բողոքում են ԲԳՎ տրամադրելու առաջարկի դեմ

20:00 10.12.2019

Կառավարությունը Գյումրու 4 վթարային շենքերի համար որոշման նախագիծ է մշակում: Խոսքը Տիգրան Մեծ 5, Իսահակյան 9 ա, Ղուկասյան 29 և Անտառավան 26 շենքերի մասին է:

Մարզպետարանն առաջարկել է կառավարությանը Տիգրան Մեծ 5 շենքը ամրացնել, իսկ մյուս 3 շենքերի բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրել: Առաջարկի հետ համաձայն չեն Իսահակյան 9 շենքի բնակիչները: Նրանք այսօր մարզպետարանից պահանջում էին վկայագրերի տարբերակը չկիրառել իրենց շենքի դեպքում: Պահանջը նրանք հիմնավորել են 2 տարի առաջ շենքի տեխնիկական վիճակի մասին տրված եզրակացությամբ: Շենքը վթարային է, մասնակի փլուզված հատվածներ կան:

Համենայնդեպս, տեխնիկական վիճակի մասին ուսումնասիրության եզրակացությունով, ըստ բնակիչների, ոչ թե ապամոնտաժում, այլ ամրացում է խորհուրդ տրվում: Ամրացումը թանկ կարժենա:

Սա է այն հիմնավորումը, որ բնակիչները լսել են մարզպետարանի պատասխանատուներից: Հիմա իրենց շենքը չքանդելու համար բնակիչները պատրաստ են անգամ ամրացման դեպքում գումար ներդնել: Բնակիչների հարցերին քաղաքաշինության վարչության պետը պատասխանեց: Նախագծի նախնական տարբերակն է քննարկվում, որում մի շարք առաջարկություններ են, այսինքն՝ վկայագրերի տրամադրումը առաջարկներից միայն մեկն է և ոչ վերջնականը:

 

«Ոչ ոք բնակիչներին չի ստիպելու, թե ԲԳՎ վերցրեք ու դուրս եկեք բնակելի շենքերից, նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում ենք  և հաստատ էդպես է լինելու, որ չենք առաջարկելու բնակարանների շուկայական գնի չափով վկայագիր: Մտածել ենք  տարբերակներ, գինն ավելի տանելի դարձնելու համար: Շատ առաջարկություններ են եղել, և շատ անելիքներ կան այդ նախագծի վրա: Տարբերակներ կան շենք կառուցելու, բազմաբնակարան շենք կառուցելու մի մասը՝ բնակիչներին, մյուս մասը ներդնողին հատկացնելու մասին: Մի խոսքով, շատ ու շատ առաջարկներ են, որոնց վերաբերյալ չկա փաստաթուղթ»,- ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

 

 

Բնակարանի գնման վկայագրերի արժեքներն վթարայինների բնակիչների դեպքում, ըստ առաջարկի, ավելի բարձր են լինելու: Քաղաքաշինության կոմիտեն դեռ քննարկում է: Տարբերակներից չեն բացառել նաև բնակարանաշինությունը: Նախագծի նախնական տարբերակը մշակվելու է, ուղարկվելու է մարզպետարան:

Միայն այդ փաստաթուղթը ստանալուց հետո քաղաքաշինության վարչության պետը խոստացավ քննարկում կազմակերպել՝ Իսահակյան 9 , Ղուկասյան 29 և Անտառավան 26 շենքերի բնակիչների մասնակցությամբ: Կլսեն նաև բնակիչների կարծիքները, ու դրանցով կլրացնեն որոշման նախագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

18:31 22.07.2025

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […] ...

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

18:20 22.07.2025

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

18:07 22.07.2025

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...

SHANTNEWS

18:00 22.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

BACK_TO_TOP