Ալեքպոլի լուսանկարների բացառիկ հավաքածուն թվայնացվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Ալեքպոլի լուսանկարների բացառիկ հավաքածուն թվայնացվում է

19:47 11.12.2019

Ալեքսանդրապոլ-Լենինականի, Կարսի ու Թիֆլիսի քաղաքային միջավայրի պատմությունների լուսանկարային եզակի հավաքածու է պահվում Գյումրու «Շալե» կենտրոնում:

Քաղաքների պատմությունը այստեղ սկսվում է 1800-ականներից ու հասնում մինչև մեր օրեր: Դրանք պատմում են 19-20-րդ դարերի քաղաքային կենցաղի, տարբեր բնակավայրերի տարազների և հայտնի գերդաստանների մասին։ Լուսանկարներից շատերը մաշված ու գունազրկված են: Դրանց փրկությունը թվայնացումն է:

Առաջինը թվայնացումը սկսել են Ալեքպոլյան շրջանի լուսանկարներից: 1500 լուսանկարները 30 տարիների ընթացքում Թումասյանների ընտանիքը պեղել, գտել, գնել նաև նվեր է ստացել: Քաղաքի լուսանկարները, ըստ ժամանակաշրջանների, խմբավորել են:

Ցուցասրահի վերածված առաջին հարկում Լենինականի պատմությունն է: Քաղաքի հին թաղերը, հայտնի մարդիկ նաև այն, թե ինչպես են կառուցվել կենտրոնական փողոցների շենքերը: Այժմյան Ռիժկովի փողոցը լուսանկարներում ոչ թե ճեմափողոց է, այլ ընդարձակ ու երթևեկելի:

Ավելի մեծ է Ալեքպոլի լուսանկարների հավաքածուն: 1800-ականներին լուսանկարիչների ծառայություններից օգտվելը բավական թանկ հաճույք էր և հասու չէր բոլորին: Ալեքպոլում լուսանկարվել են միայն հարուստները, ազնվականներն և հայտնի արհեստավորների ընտանիքները: Այդպիսի օրինակներից է ֆայտոնչիների ընտանիքի նկարը: Նրանք նկարվել են ոչ թե լուսանկարչատանը, այլ իրենց տան դիմաց: Այսինքն՝ 1800-ականներին արդեն Ալեքպոլում շրջիկ լուսանկարիչներ են եղել:

 

Լալայանցը, Մուշեղյանցը, Պեպերյանը Ալեքպոլում հայտնի լուսանկարիչներն են եղել, որոնք աշխատել են նաև Կարսում: Կարսից Գյումրի հասած ամենահայտնի լուսանկարում խանումն է: Խանումը արևմտյան Հայաստանում բանահավաքությամբ է զբաղվել, հետո գաղթել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղ: Լուսանկարը և Խանումի մասին տեղեկությունները Թումասյան ընտանիքին են փոխանցել նրա հարազատները:

Հավաքածուում հայտնված ամենավերջին լուսանկարն արվել է 1900-ականների սկզբին, «Ձորի մայլա» թաղամասում: Մաշված ու խոնավացած լուսանկարում գրեթե չեն նշմարվում դեմքերը, բայց պարզ է, որ նկարում քաղաքային միջավայրում ապրած անասնապահությամբ զբաղվող ընտանիք է:

 

«140-150 տարվա լուսանկարներ ունենք: Պատկերացրեք, սրանք փրկվել են այրվելուց, դեն շպրտվելուց: Հարազատները ուզեցել են վառել, թափել, վերացումից փրկել ենք: Սա պատմություն է ոչ միայն Ալեքպոլի, այլև հայի մասին: Լուսանկարներում տարբեր տարազներն են ներկայացված, կենցաղն է ներկայացված: Նաև եղեռնից փրկվածների լուսանկարներ ունենք: Թվայնացված լուսանկարներ չկան Ալեքպոլի ընտանիքներից: Սրանք առաջինն  են, որը մենք ենք անում: Սա հասանելի է լինելու բոլորի համար: Գրքի տեսքով ենք տպագրելու շուտով»,- SHANTNEWS-ին ասել է Անի Թումասյանը:

Լուսանկարների փրկությունը թվայնացումն է: Անի Թումասյանն առաջինը սկսել է Ալեքպոլի լուսանկարներից: Սա քաղաքի այս ժամանակաշրջանին վերաբերող նյութերի առաջին թվայնացումն է: Այն հնարավորություն կտա ցուցանմուշների վերածված լուսանկարները հասանելի դարձնել այլ ձևաչափով: Դրանք տպագրվելու են գրքի տեսքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...

BACK_TO_TOP