18:25 13.12.2019
Տնտեսական առկա հնարավորություններն ու ներուժը մարզի զարգացման համար լիարժեք նախադրյալներ են ստեղծում: Պոտենցիալը գնահատել են ոչ միայն պետական կառույցները, նաև միջազգային կազմակերպությունները: Ուսումնասիրությունները եղել են բոլոր ոլորտների ուղղությամբ:
Մարզի զբոսաշրջային գրավչությունը հիմնական խթանը համարվեց նոր ներդրողների հետաքրքրությունները մեծացնելու համար: Իսկ ոլորտները կոնկրետացնելու դեպքում ստացվում է հետևյալ պատկերը` անհատները հետաքրքրված են պատմական կենտրոնի ճարտարապետական արժեք ունեցող տներով, մասնավոր ներդրողներն ու ընկերությունները` բնակարանային, հյուրատնային բիզնեսով ու տեքստիլ արդյունաբերության ճյուղերում արտադրություն հիմնելով կամ եղածը ընդլայնելով:
2 տարի է, ինչ Գյումրիում ծավալվող քննարկումներն ամենամեծ ներդրումային ծրագրի` լոգիստիկ կենտրոնի կառուցման շուրջ են: Հատկացված տարածքը կա՝ 335 հեկտար, որտեղ գործունեություն է ծավալելու իսրայելական արդյունաբերական պալատը։ Ծրագրով նախատեսվում է ազատ տնտեսական գոտի հիմնել էլեկտրոնային առևտրի ոլորտում գործող ընկերությունների համար։
Տարածքն ազատ տնտեսական գոտի է ճանաչվել կառավարության որոշմամբ: Տնտեսական աշխուժության սպասումներ կան թեթև արդյունաբերությունում, այն ներդրողներին հետաքրքրող հիմնական ճյուղերից մեկն է: Շիրակի մարզպետի խոսքերով` 2-3 ընկերություն կա, որոնք նպատակադրվել են ներդրումներ կատարել թեթև արդյունաբերության մեջ կամ ընդլայնել գործունեությունը:
Գումարներ ներդնելու, ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար հարկային արտոնությունները հիմնական նախադրյալ էին, բայց Գյումրիում այն ծավալելու ցանկությունը շատերի մոտ քաղաքի զբոսաշրջային գրավչությունից սկսվեց: Ներդրողների համար այս քաղաքում շահութաբեր է համարվում նաև բնակարանային բիզնեսը: Մասնավոր ներդրումներով նոր բնակելի թաղամաս կառուցելու նախագիծ կա: Մասնավորն առաջարկում է բնակարանային համալիր կառուցել. խոսքն առայժմ 500 բնակարանի մասին է, որը հետագայում կարող է դառնալ մինչև 2500:
Մասնավորի առաջարկները բնակարանային ոլորտում միայն բիզնես նպատակներով չեն: Անօթևանության խնդիր ունեցող քաղաքին ազատված բնակարանները հետագայում անհրաժեշտ կլինեն բնակապահովման կարիքների լուծման համար։ Թե ինչ հնարավոր տարբերակներ կարող են կիրառվել, առաջարկները դեռ նոր են լսելու, քննարկելու և ներկայացնելու: Առնվազն 3 ներդրող հետաքրքրված է Գյումրիում վաճառքի բնակարանների շուկան ակտիվացնելու ուղղությամբ:
Ըստ մարզպետի` քաղաքի պատմական միջուկը բարեկարգելը բիզնես միջավայր է ստեղծել ներդրողների համար, 4 հյուրանոցային համալիրի շինարարությունը և 1 տասնյակից ավելի հյուրատների կառուցումն ընթացքի մեջ է Գյումրիում: Հաջորդ տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մարզում նոր տեմպեր է ունենալու։
Տնտեսական ակտիվությամբ, հակառակ սպասումների, պասիվ է գյուղատնտեսությունը: Այս տարին գյուղատնտեսության համար գնահատվեց ամենավատը վերջին 20 տարում։ Ըստ մարզպետի` սա ազդակ էր, որ ավանդական գյուղատնտեսությունից անցում կատարվի դեպի ոչ ավանդական մշակաբույսերի աճեցում:
Եվրամիության ֆինանսավորմամբ մարզում մեծ ծրագիր է մեկնարկելու փետրվար ամսից: Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման համար 11 մլն եվրո է հատկացվելու: Միջոցները կուղղվեն բերքի պաշտպանության նոր համակարգերի ներդրմանը և նոր բուսատեսակների մշակությանը:
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...
23:45 30.07.2025
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրաՀուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...
23:39 30.07.2025
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումըՀուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...