16:52 08.12.2017
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորքի զինված խմբի գործով դատաքննությունը շարունակվել է:
Հետազոտվել են քրեական գործի փաստաթղթերը, որի ժամանակ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքեց, թե հրապարակվում են փաստաթղթերի վերնագրերը, այլ ոչ թե ամբողջությամբ փաստաթուղթը։ Բանավեճ սկսվեց մեղադրողի և պաշտպանների միջև, թե ինչպես պետք է հրապարակվեն այդ փաստաթղթերը։
Հայկ Ալումյանը նշեց,որ կարծիք կա, թե իրենք ժամանակ են ձգձգում, որպեսզի ամբաստանյալները ազատ արձակվեն, բայց կան դատավարական պրոցեսներ, որոնք պետք է լրիվ կատարվեն, անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի: Մոտ երկու ժամ հրապարակելուց հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանն ասաց, որ հրաժարվում է իր պաշտպան Ռուզաննան Սիրեկանյանից և միջնոդում է նոր պաշտպան ներգրավել՝ Նարինե Ռշտունուն:
Նիստը հետաձգվեց, մինչև նոր պաշտպանը քրեակատարողական հիմնարկում շփվի ամբաստանյալի հետ և ծանոթանա գործի նյութերին:
Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և ևս 18 ամբաստանյալները մեղադրվում են 2015թ. ապրիլից ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ ստեղծելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներում:
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...
17:51 10.07.2025
«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համարՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...
17:44 10.07.2025
Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումըԱյսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...
17:35 10.07.2025
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձԽոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...