20:55 17.12.2019
Գյումրիում սոցիալական բնակարանաշինության երրորդ փուլով կառուցվել է 18 բնակարան: Հիշեցնենք, որ «Առդա» բարեգործական հիմնադրամը քաղաքապետարանի հետ համատեղ երրորդ տարին է՝ սոցիալական բնակարանաշինության ծրագիր է իրականցնում: Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կիսակառույցների հիմքի վրա 3 տարիների ընթացքում կառուցվել է 3 հարկանի շենք՝ 41 բնակարանով: Բնակարանների՝ վերջին փուլի վիճակահանությունը տեղի է ունեցել այսօր: Բաշխվել են 18 բնակարաններից 11-ը, քանի որ դիմումատուները քիչ են եղել: Շահառուները հիմնականում միայնակ ծերերն են, ովքեր բնակվում են տնակներում: 2017, 2018 և 2019 թվականների ընթացքում նախկին կիսակառույց հիմքերի վրա 3 հարկանի ու 4 մուտքով շենք կառուցվեց: Վերջին երկու մուտքերի շինարարությունը դեռ ավարտված չէ: Վերջին մանր գործերն են մնացել:
Սոցիալական բնակարանաշինության երրորդ փուլով այս տարի 18 բնակարան է կառուցվել: 18 բնակարանի համար 11 շահառու կա: Առաջին անգամ կառուցված բնակարաններն ավելի շատ են, քան շահառուների դիմումները, որոնք ստացվել են տնակներում ապրող միայնակ ծերերից: Փոխքաղաքապետը սրանով պայմանավորեց այն, որ կառավարությունը հաջորդ տարի Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար հատկացումներ է կատարել, իսկ տնակներում ապրողներն էլ գերադասում են ոչ թե սոցիալական, այլ սեփական բնակարան ունենալ:
«Հաջորդ տարի բյուջեով պետք է բնակարաններ գնվեն: Ըստ էության, մարդիկ գերադասում են սեփական բնակարան ունենալ, քան սոցիալական: Բայց մեր առաջարկած պայմաններն ավելի լավն են: Պետք է մի քիչ թուլացնենք պայմանները, որ դիմումներ ստանանք: Եթե առաջ վիճակահանություն անում էինք, մարդիկ դատարկ թղթեր էին հանում, այս տարի դիմում չեղավ: Հիմա պահանջները պետք է թուլացնենք, որպեսզի 7 բնակարանն էլ բաշխենք»,- Shantnews-ին ասել է «Առդա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը:
Սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը քննարկելու ու փոփոխելու է հունվարին, իսկ այսօր բաշխված 11 բնակարաններից 8-ը բաժին են հասել մեկ սենյականոցի շահառուներին, 3-ը՝ երկու սենյականոցի: Նրանց թվում էին նաև նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի 3 բնակիչները:
Քաղաքապետարանի հետ վերջապես համաձայնության են եկել՝ խիստ վթարային շենքն ազատել սոցիալական բնակարանի դիմաց: Հանրակացարանի երկու բնակիչներին միասին հատկացվելու է երկու սենյականոց բնակարան: Նրանք այսօր ներկա չէին: Բնակարանի ընտրությունը տեղի ունեցավ առանց վիճակահանության: Իսկ հանրակացարանի երրորդ բնակիչը մեկ սենյականոց կստանա: Մեկ սենյականոցի 3 շահառուներ էլ անցած տարվանից են սպասում:
Մասնակցել էին վիճակահանության, բայց բնակարանները չէին բավականացրել: Նրանցից մեկը Սուսաննա Հակոբյանն է: Տարեց չէ, սոցիալական բնակարանի շահառու է ճանաչվել՝ ելնելով նրանից, որ հաշմանդամ է ու տնակում է ապրում: «Առդա» հիմնադրամը բնակարանաշինական ծրագիրն առայժմ այսքանով ավարտված է համարում: Քաղաքապետարանը կրկին կիսակառույցներ է առաջարկում հիմնադրամին, բայց այս անգամ ոչ թե բնակարանների, այլ մանկապարտեզ կառուցելու համար: Հավանական բարերարը, ինչպես գործադիր տնօրենը նշեց, Գյումրիի փեսա է: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է: Իսկ սոցիալական բնակարանների շահառուների նկատմամբ հիմնադրամը շարունակում է իր պարտավորությունները՝ փոխհատուցում է նրանց կոմունալ ծախսերը: Այսօրվա վիճակահանության մասնակիցներն իրենց նոր բնակարանները կստանան դեկտեմբերի 25-ին:
13:09 22.07.2025
Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՎրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...
13:00 22.07.2025
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-իցՈւկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...