Գյումրիի համայնքային գույքի անհետացումն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

Գյումրիի համայնքային գույքի անհետացումն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը

20:00 18.12.2019

Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս է գրվել 35 անուն գույք: Այս հրաժարումների մասին կա ավագանու համապատասխան որոշում:  Այն շենք-շինություններն են, որոնք տարբեր տարիներին օտարվել են, բայց շարունակել են գտնվել քաղաքապետարանի հաշվեկշռում: Գույքի մի խումբն էլ տարիներ շարունակ էլի հաշվեկշռում է եղել, բայց պարզվել է, որ ընդհանրապես գոյություն չունի: Երբ է վերացվել ու օտարվել համայնքապատկան գույքը, ինչու այդ մասին փաստաթղթերը չեն պահպանվել: Այս հարցերն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը: Դիմում իրավապահներին ներկայացրել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Ամեն տարի քաղաքապետարանը համայնքային գույքի ցանկը հաստատում է, որ պարզ լինի, թե ինչքան է քաղաքի ունեցվածքը: Գյումրիի ունեցվածքը ցանկով ավելի շատ է, քան իրականում կա: Այս մասին պարզ դարձավ հոկտեմբերին ավագանու հերթական նիստի ընթացքում, երբ ավագանու հաստատմանը ներկայացվեց 35 անուն գույքը համայնքային հաշվեկշռից դուրս հանելու հարցը: 35 անուն գույքը երեք խմբի են բաժանել, այսինքն՝ 3 առանձին պատճառ կա շենքերը քաղաքի հաշվեկշռից հանելու համար: Գոյություն չունեցող 22 կառույց է քաղաքապետարանի ցանկում առանձնացված: Դրանք  պահակատներ են, կաթսայատներ, ավտոտնակներ և այլ շինություններ:

 

«Կային շենք-շինություններ, որոնք կրկնվում էին տարբեր հասցեների տակ և տարբեր բովանդակությամբ էին կրկնվում, բայց նույն շենքի մասին էր խոսքը: Կար երկրորդ խումբը գույքի, որը հաշվեկշռում ներառված էր, բայց հաշվառված չէր: Նշված չէր ոչ հասցե, ոչ չափ, ոչ մակերես: Մենք երկար փնտրեցինք ու եկանք այն եզրակացության, որ չկան դրանք: Կամ թյուրիմացությամբ են մտել ցանկի մեջ, կամ ինչ-ինչ պատճառով վերացվել են, չկան: 13 անուն գույք էլ օտարվել է, բայց գտնվում էին մեր հաշվեկշռում: Այդ ցանկում են 2 կաթսայատուն, Մնջոյան փողոցի նախկին ֆուտբոլային դպրոցի շենքը, որի փաստաթղթերը կան, և տրոլեյբուսային վարչության շենքը: Փորձեցինք գտնել տրոլեյբուսային պարկի փաստաթղթերը, չկային: Կադաստրի հետ ճշտեցինք, որ օտարվել է ու գրանցվել կադաստրում»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

 

Գյումրիի երկարամյա գլխավոր ճարտարապետը նախորդ տարիներին գույքագրում լինել-չլինելու և դրանց արդյունքների մասին ոչինչ չհիշեց: Ինչպես նաև տեղյակ չէր, թե ինչպես է ստացվել, որ 13 շենք-շինություններ օտարվել են, բայց մնացել են քաղաքապետարանի հաշվեկշռում: Դրանց օտարման, հանձնման-ընդունման ակտերը քաղաքապետարանում չեն պահպանվել: Ըստ գլխավոր ճարտարապետի` օտարված շենքերի կադաստրային փաստաթղթերը կան, դրանք ճշտել են: Բայց ինչպես է ստացվել, որ համայնքային գույքից մի մաս օտարվել է, իսկ մյուսը` վերացել, ու փաստաթղթեր չկան: Ավագանու անդամը մի քանի հնարավոր տարբերակ է ներկայացնում:

«Եթե փորձենք տրամաբանել, ստացվում է, որ կամ քաղաքային իշխանությունը փոխվելու ժամանակ, երբ պարոն Ղուկասյանին փոխարինել է պարոն Բալասանյանը, պարոն Բալասանյանին հանձնվել է այդ գույքը, ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից, և հետո այդ գույքը վերացվել է: Բայց այդ ընթացքում՝ 2012-ից ես եղել եմ Գյումրիի ավագանու անդամ և չեմ հիշում, որ մենք ավագանու որոշմամբ օտարած կամ աճուրդի դրած լինենք այդ գույքը: Մյուս տարբերակը այն է, որ գույքը օտարվել է ավելի վաղ, իսկ ընդունում-հանձնումը չի հսկվել: Դիմել եմ դատախազություն, թող ուսումնասիրեն, պարզեն, որովհետև համայնքից ոչինչ հենց այնպես չպիտի վերանա»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

 

Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշեց, որ գույքի օտարումը տեղի է ունեցել մինչև 2010 թվականը: Համայնքային գույքի օտարման ու անհետացման հարցը հիմա դատախազությունն է ուսումնասիրում: Քաղաքապետարանից արդեն պահանջել ու ստացել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են նշված գույքին: Ըստ քաղաքապետարանի ցանկի` դրա ընդհանուր արժողությունը կազմում է 90 մլն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP