N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից 3-ի վիճակը կայուն ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+26.09 oC

N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից 3-ի վիճակը կայուն ծանր է

10:21 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին` ժամը 15:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ փլուզվել է Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող թիվ 1 զինկոմիսարիատի (2 հարկանի շինություն) 1-ին հարկի սենյակներից մեկի (ծառայում է որպես դահլիճ) հատակը (մոտ 30 քմ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Իրավիճակը պարզաբանելու նպատակով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը մեկնել է Արմենիա ՀԲԿ, որտեղ պարզվել է, որ հոսպիտալացվել են Էրիկ Վ.-ն (ծնված  2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Արթուր Մ.-ն (ծնված 2001 թ.), Խաչատուր Թ.-ն (ծնված 2001 թ.), Գրիգոր Թ.-ն (ծնված 2001 թ.), Միհրան Ա.-ն (ծնված 2001 թ.), Ժորա Ա.-ն (ծնված 2001 թ.), Ռաֆիկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Աշոտ Ի.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2000 թ.), Տիգրան Հ.-ն (ծնված 2001 թ.), Արտաշես Ն.-ն (ծնված 2001 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 1957 թ․) և Նաիրա Մ.-ն (ծնված 1974 թ․):

Բժիշկները Նաիրա Մ.-ի, Հայկ Մ.-ի (ծնված 2001թ.) և Էրիկ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հավաքակայանի փլուզված հատվածին հարակից սենյակից 3 անձի դուրս են բերել արգելափակումից:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ՀՀ ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ԿԵ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա տուժած

22:24 18.08.2025

Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա տուժած

Օգոտստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գեղամ Խ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հենասյանը։ Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետ

22:17 18.08.2025

Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետ

Վարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով: Վաշինգտոնյան գործընթացից հետո այսօր Հայաստանում է Իրանի նախագահը: Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ – Պուտին հանդիպմանը, որտեղ ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, քննարկման թեմաների շարքում նաև Սպիտակ տանը տեղի ունեցած գործընթացն էր: Ինչո՞վ են այս իրադարձությունները առանձնահատուկ: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման […] ...

Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

22:08 18.08.2025

Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ

21:54 18.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։ «Մենք պատրաստվում ենք ապահովել, որ եթե խաղաղություն հաստատվի, այն լինի երկարաժամկետ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ «Մենք երկու տարի չենք խոսում խաղաղության մասին, որից հետո մենք կրկին կհայտնվենք այս խառնաշփոթի մեջ։ Մենք […] ...

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի Բաքուն

21:46 18.08.2025

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի Բաքուն

Ռուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...

Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են

21:36 18.08.2025

Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են

Օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...

BACK_TO_TOP