Գողական աշխարհն անհանգիստ շարժումներով ընդունեց քրեական ենթամշակույթին վերաբերող օրինագիծը. Գոյունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Գողական աշխարհն անհանգիստ շարժումներով ընդունեց քրեական ենթամշակույթին վերաբերող օրինագիծը. Գոյունյան

14:42 20.12.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ամիսներ առաջ ՔԿՀ-ներում անհնազանդության դրսևորումներին:

«Էդ գողական աշխարհն անհանգիստ շարժումներով ընդունեց քրեական ենթամշակույթին վերաբերող օրինագիծը: Ռուսաստանում 2019 թվականի ապրիլին քրեականացվել է, արդեն ունեն ձևավորված դատական պրակտիկա: Եթե հանկարծ Հայաստանում չընդունեինք նման օրինագիծ, այնտեղի գողերը, հանցավոր աշխարհի ներկայացուցիչները տեղափոխվելու էին Հայաստան: Հուսով եմ` օրենքը շուտով վերջնական կընդունվի: Այն ժամանակ մեր ՔԿՀ-ներում փորձեցին հրահրել անհնազանդության դեպքեր, բայց ժամանակին այդ ամենը կանխվեց»,- ասաց Գոյունյանը:

Նա նշեց, որ նման դրսևորումներ եղան 2 քրեակատարողական հիմնարկներում:

««Հրազդան» ՔԿՀ-ում տեղահան էին արել բանտախցի դուռը, միաժամանակյա բժիշկ էին հրավիրում, ինքնավնասումներ անում: «Նուբարաշեն»-ում դրսից կատարված հրահանգներով կերակրադռնակներն էին կոտրել, հարվածում էին դռներին, դյուրավառ նյութեր էին այրել, գցել, հրդեհ էր բռնկվել: Այդ 2 նյութերով հարուցվել են քրգործեր, նախապատրաստվում են նյութեր: Նրանք հասկացան, որ համապատասխան արձագանք է լինում»,- ասաց Գոյունյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

10:51 19.08.2025

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ  հայտնել Թրամփին

10:40 19.08.2025

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել Թրամփին

Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

10:30 19.08.2025

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

10:22 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

10:15 19.08.2025

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP