18:50 20.12.2019
Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է անցնող տարին: Շիրակի մարզի մի շարք ոլորտներում պետական հատկացումներն այս տարի աննախադեպ են եղել:
Տիգրան Պետրոսյանը թվերով ներկայացրեց աճը: Դրանք բոլոր ոլորտներում, 2018-ի համեմատ, գերազանցում են մի քանի անգամ: Աճը թվերով տեսանելի է ոչ միայն ճանապարհաշինությունում: Այս տարի Գյումրիում վարկային, գյուղերում` պետական ու սուբվենցիոն ծրագրերով, հարյուրավոր կիլոմետրեր են վերանորոգվել: Մասնավոր ու պետական ներդրումներից ամենախոշորները Գյումրիում նոր ավտոմաքսատան ու Թումոյի շենքերի կառուցումն է:
Անհատ ներդրողների հետաքրքրությունն էլ Գյումրիի նկատմամբ մեծ է: Կոնկրետ ծրագրերից Շիրակի մարզպետը չխոսեց, քանի դեռ դրանք իրականություն չեն դարձել: Միևնույն ժամանակ, նաև գործունեությունը դադարեցրած ընկերություն կա: Խոսքը «Սաստեքսի» մասին է, որը գիշերով Գյումրիից իր արտադրական գույքը տեղափոխել է: Ընդհանուր առմամբ, համաչափ զարգացման առումով, ըստ Տիգրան Պետրոսյանի, Շիրակի մարզի համար այս տարի կարևոր որոշումներ կայացվեցին:
«Մեր մարզը համաչափ զարգացման տեսանկյունից կարևոր որոշումներ ուներ: Ավտոմաքսատունը տեղափոխվեց Գյումրի: Մի շարք ազգային մակարդակի միջոցառումներ իրականացվեցին, իսկ Անի տարածաշրջանում սահմանային ռեժիմի փոփոխությունը մեր մարզի համար ամենամեծ նվերն էր: Քաղշին ոլորտում բավական լավ զարգացում ունենք: 2018-ի համեմատությամբ ունենք 32 % աճ: 2018-ին ունեցել ենք 20 մլրդ դրամի կատարողական, այս տարի 26 մլրդ կատարողական ենք ապահովում: Ճանապարհաշինությունում մեր ունեցած ցուցանիշները, մոտավոր հաշվարկներով, անցած տարվա տարբերությամբ, ունենք 225 % աճ»,- ասել է Շիրակի մարզպետը:
Պայքարը կոռուպցիայի ու անօրինականությունների դեմ, ըստ Շիրակի մարզպետի, ամենօրյա ու շարունակական աշխատանք է: Սա նաև մարզում կատարվող շինաշխատանքների ու բոլոր ծրագրերի որակին է վերաբերում:
Մարզում ծրագրերը 2020-ին ավելի շատ ու ավելի մեծ ծավալով են լինելու:
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...